2018-ից սկսած Հայաստանում տեղի ունեցածը կարելի անվանել «բաստարդային բուրժուազիայի» կայացման շրջան. Քաղաքագետ

27 Մայիսի, 2025

«Ոնց մտածում եմ, 2018-ին բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն էր, բայց ներկայացվում էր որպես ժողովրդի հեղափոխություն: Մինչև 2018-ին փողոցից եկած ջենտրիների բուրժուա-դեմոկրատական կարգախոսներին անցնելը, «ջենտրի» հասկացողությունը հասկանանք»,-գրում է քաղաքագետ Ստեփան դանիելյանը։

Նա մանրամասնում է.

«Ջենտրիները XVI-XVII դարերում Անգլիայում տեղի ունեցած ագրարարային հեղափոխության ժամանակ ոչ տիտղոսային մանր ազնվականներն էին, որոնք գյուղատնտեսությամբ չէին կարողանում զբաղվել, դրա փոխարեն մանր բիզնեսով էին զբաղվում: Անգլիացի պատմաբան Զարլզ Պլամերոմը 1885-ին նրանց գործունեությունն որակել է որպես «բաստարդների ֆեոդալիզմ»

Ինչու «բաստարդ», որովհետև, մինչ այդ, խոշոր մագնատներն Անգլիայում ազատվել էին զինվորական ծառայությունից, նրանց փոխարեն բանակում ծառայում էին ազնվականների կրտսեր տղաներն ու ազնվականների բաստարդները: Զրկված լինելով ունեցվածքից, սակայն ունենալով ամբիցիաներ, նրանք դառնում էին բազմաթիվ խժդժությունների աղբյուր: 2018-ից սկսած Հայաստանում տեղի ունեցածը կարելի անվանել «բաստարդային բուրժուազիայի» կայացման շրջան:

Համալիրում տեղի ունեցած հարցանիքը հենց այդ «բաստարդային» նորաթուխ բուրժուազիայի հրապարակային մանիֆեստն էր:

Կարգախոսները.

— աղքատությունը ձեր գլխի մեջ է,

— կրթվեք, որ լավ ապրեք,

— պետությունը երջանիկ ապրելու համար է,

— հերոսը հարկ մուծողն է,

— սահմանազատումն ու սահմանագծումը որ ավարտենք (այսինքն, մի քիչ էլ տարածք հանձնենք), ադրբեջանցիների հետ առևտուր կանենք ու լավ ապրենք:

Հ.Գ. Ջենտրիները տարածքներ չէին հանձնում, մնացած հարցերում նրանց մտքերը համահունչ էին վերջիններից հետ, սակայն դա համարնք իշխանության եկած սեկտայի յուրահատուկ սպեցիֆիկան»։

Նմանատիպ նյութեր

ԵՄ հատուկ ներկայացուցիչը օկուպացված Արցախ այցից հետո Հայաստան կայցելի

ԵՄ հատուկ ներկայացուցիչը օկուպացված Արցախ այցից հետո Հայաստան կայցելի

Հարավային Կովկասի գծով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Ադրբեջան և օկուպացված Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո նախատեսում է այցելել Հայաստան, փոխանցել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանում հավատարմագրված...

Իրավիճակը միջազգային ատյաններին չի հուզում, չպետք է մեզ հույս տանք․ Արման Աբովյան

  «Յուրաքանչյուր բռնապետական համակարգի հիմնական նպատակն է լռեցնել մարդկանց և, ըստ էության, խլել նրանցից ամենակարևոր իրավունքը՝ չհամաձայնվելու իրավունքը։ Այն բռնաճնշումները, որոնց մենք ականատես ենք լինում, և որոնք, ցավոք, շարունակվում...

Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին

Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահին՝ առողջական վիճակի մասին երևակայական պնդումներ անելով։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։...

Մոտ 250-300 000 բնակչություն կրճատվել է Հայաստանում․ Լարիսա Ալավերդյան

  «ՄԱԿ-ի կանոնադրության թե՛ նախաբանը, թե՛ առաջին հոդվածը հստակեցնում են, որ մարդու իրավունքները ոչ թե ուղղակի մի նախադասություն կամ բառակապակցություն են, այլ նպատակ, և դրանց հարգումն ու պաշտպանությունը հիմնական սկզբունքներից են։ 55-րդ...

Նախատեսվում է «Զանգեզուրի միջանցքի» միջոցով ստեղծել նոր էլեկտրաէներգետիկ հաղորդակցություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև. Շահբազով

Նախատեսվում է «Զանգեզուրի միջանցքի» միջոցով ստեղծել նոր էլեկտրաէներգետիկ հաղորդակցություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև. Շահբազով

Նախատեսվում է «Զանգեզուրի միջանցքի» միջոցով ստեղծել նոր էլեկտրաէներգետիկ հաղորդակցություն Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։ Նրա խոսքով՝ նավթագազային...