ԱՄՆ-ն ու Իրանը ավարտել են միջուկային հարցի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը

23 Մայիսի, 2025

Հռոմում երեք ժամ տևած խորհրդակցություններից հետո ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ  բանակցությունների հինգերորդ փուլը։

ISNA գործակալության հաղորդմամբ՝ Հռոմում իրանական պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։ Խորհրդակցությունները տեղի են ունեցել Օմանի դեսպանի նստավայրում։

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ Բուսաիդին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իրանը «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց» են գրանցել միջուկային հարցի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլի ընթացքում։

«Այսօր Հռոմում ավարտվեց Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հինգերորդ փուլը, որի ընթացքում որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց գրանցվեց: Հուսով ենք, որ առաջիկա օրերին կպարզաբանենք մնացած հարցերը, ինչը թույլ կտա մեզ շարժվել դեպի կայուն և արժանապատիվ համաձայնության հասնելու մեր ընդհանուր նպատակը», — գրել է արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը X-ի իր էջում:

Բանակցություններից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Իրանն ու ԱՄՆ-ը պատրաստվում են բանակցությունների նոր փուլին և հույս ունեն, որ առաջընթացի կհասնեն «ևս մեկ կամ երկու հանդիպումներում»:

Արաղչին նաև ԱՄՆ-ի հետ Հռոմում կայացած բանակցությունների 5-րդ փուլը բոլորից ամենապրոֆեսիոնալն է անվանել։

Նմանատիպ նյութեր

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարց

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարց

Ազգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից։ Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու հոկտեմբերի...

«Ի դեպ»․ 3 զավեշտալի ձևակերպում՝ մեկ ասուլիսում

«Ի դեպ»․ 3 զավեշտալի ձևակերպում՝ մեկ ասուլիսում

Ի դեպ, օրերս մամուլում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ Ադրբեջանը հերթական անգամ առաջ է տվել իր դիրքերը և ամրաշինական աշխատանքներ է իրականացնում, այս անգամ Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում։ Նշենք, որ սա արդեն վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն...

«Հայաստան» դաշինքը զրկված է իր առաջնորդի հետ կոմունիկացիայի հնարավորությունից․ սա աբսուրդ է․ Գրիգորյան 

««Հայաստան» խմբակցությունն իսկապես զրկված է դաշինքի առաջնորդի հետ կոմունիկացիայի հնարավորությունից։ Եվ դա ևս շատ մեծ ցուցիչ է քաղաքական հետապնդման դրսևորման տեսանկյունից, որովհետև այդ քննվող գործի շրջանակներում, նախ՝ իհարկե, այդ քննվող...

Ռուսթավելի պողոտայում հայտնաբերել են պատմական նշանակություն ունեցող քարե բեկորներ

Ռուսթավելի պողոտայում հայտնաբերել են պատմական նշանակություն ունեցող քարե բեկորներ

Ռուսթավելի պողոտայում շարունակվող վերականգնման աշխատանքների ընթացքում՝ «Ազատության հրապարակ» մետրոյի կայարանի հարակից հատվածում, աշխատակիցները հայտնաբերել են պատմական նշանակություն ունեցող երեք քարե բեկորներ։ Քարերից մեկի վրա պահպանվել է Աստվածամոր և մանուկ Հիսուսի...

ԱՄՆ փոխպետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին

ԱՄՆ փոխպետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին

Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ռայլի Բարնսը շնորհակալություն է հայտնել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին՝ Էջմիածնում իրեն հյուրընկալելու համար։ «Անհավանական տպավորություններով եմ հեռանում Հայաստանից․ հիացած...