Ոչ թե ես եմ մարդ առևանգել, այլ ՀՀ-ում պետական պաշտոնյաների աթոռներին նստած հանցավոր խումբն է ինձ առևանգել. Սուրեն Մանուկյան

23 Մայիսի, 2025

Սուրեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սուրեն Մանուկյանը դատարանից հայտարարություն է տարածել.
ՀՀ գլխավոր հանցագործին, Արդարադատության նախարարին, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, ԲԴԽ խորհրդի նախագահին և Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությանն եմ հրավիրում երկրում տեղի ունեցող դիվերսոն խմբի կողմից կատարվող հանցագործության մասին։
Ինչպես գիտեք ինձ մեղադրանք է առաջադրվել մարդ առևանգելու և շորթում կատարելու հատկանիշներով։ ՀՀ Սահմանադրության համաձայն ՀՀ-ում պետական պաշտոնյաները պարտավոր են առաջնորդվել Սահմանադրության և օրենքներին համապատասխան։
Ըստ քրեադատավարական օրենսգրքի քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում է ստացել։ Օրենսգիրքը ամբողջական կարգավորում է տվել նաև ոչ պատշաճ հաղորդումների քննարկմանը վերաբերող հարցերին։ Այսպես, եթե հանցանքի մասին տեղեկությունը ստացվել է օրենսգրքով չնախատեսված, ինչպես նաև անհայտ կամ չբացահայտված աղբյուրից, ապա քրեական գործ հարուցելը ի սկզբանե ապօրինի է։ Սա քննություն իրականացնելու միակ ձևն է։ Սույն գործով տուժող կոչեցյալը առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում չի ներկայացրել նախաքննական մարմնին, ինչպես նաև չի նախազգուշացվել սուտ մատնության, սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին։ ՀՀ օրենքների համաձայն քրեական վարույթը սկսվում է, ոչ թե քրեական գործ հարուցելուց, այլ առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում ստանալու պահից։ Հիմա իմ նկատմամբ ոչ միայն ապօրին քրեական գործ է հարուցվել, այլ նաև ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում և ես արդեն երեք տարի է գտնվում եմ ապօրինի անազատության մեջ։ Նախաքննության մարմնի կողմից փաստացի իրականացվել է այնպիսի գործողություն, որը օրենսգրքով արգելված է ։
Սա նշանակում է, որ ես ՀՀ-ում դարձել եմ մեղադրյալ մի արարքի համար, որտեղ բացակայում է հանցագործության հատկանիշները, այսինքն հանցանք չհանդիսացող արարքի համար անձին մեղադրանք առաջադրելը ի սկզբանե ապօրինի է։ Քննիչը դրանք համապատասխան դատավարական գործողությունների կատարմամբ այն ստուգելու փոխարեն, դրսևորել է ակնհայտ հանցավոր անգործություն, որը միանշանակ միտված է եղել ապօրինի քրեական գործ հարուցելով՝ հիմք ստեղծել, իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում հարուցելու նպատակով։
Հետևաբար գտնում եմ, որ տվյալ դեպքում օբյեկտիվորեն արդարացված է այն համոզմունքն, որ այս քրեական վարույթով ըստ էության իրականացվում է ոչ թե արդարադատություն, այլ պատվեր է կատարվում ինչ-որ մարդկանց հրահանգով։
Դատավարական վարքագիծը միանշանակ կարելի է գնահատել որպես գլխավոր հանցագործի կողմից իրական հանցագործին պարտակելու, տվյալ դեպքում քննիչ, դատախազ, և փոխարենը՝ ակնհայտ անմեղ անձանց առերևույթ ապօրինի մեղադրելու՝ հանցավոր վարքագծի դրսևորում, որը զուգորդվում է արդարադատություն իրականացնող մարմնի կողմից շահադիտական ձևով իրենց պաշտոնական լիազորություններն ակնհայտ չկատարելու ձևով արտահայտված հանցավոր անգործությամբ։ Հիմա ես մեղադրանքից պաշտպանվելու իրավունք ունեմ, սակայն մինչև հիմա չգիտեմ ինչից պաշտպանվեմ, քանի որ նախաքննական մարմինը բավարար հիմք չի ունեցել նույնիսկ քրեական գործ հարուցելու համար, բայց ոչ միայն ապօրինի քրեական գործ է հարուցել, այլև նաև ապօրինի մեղադրանք է ներկայացրել իմ նկատմամբ։
Սա նշանակում է, որ ոչ թե ես եմ մարդ առևանգել, այլ ՀՀ-ում պետական պաշտոնյաների աթոռներին նստած հանցավոր խումբն է ինձ առևանգել և արդեն երեք տարի պահում է անազատության մեջ։
Խաչատուր քոքոբելյանը իր հարազատ հորը դարձրել է առք ու վաճառքի առարկա և բեմականացված առևանգման միջոցով համագործակցելով պետական պաշտոնյաներից կազմված հանցավոր խմբի հետ, կատարել է այս սրիկայական արարքը։
Հարգելի պետական աթոռները զբաղեցրած պաշտոնյաներ, եթե այս ամենը չի կատարվում Ձեր հրահանգով կամ հանցավոր անգործությամբ, ապա այդ դեպքում ակնկալում եմ, որպեսզի տաք այս հանցավոր արարքի իրավական գնահատականը։
Հ/Գ խաչատուր քոքոբելյանն իր հարազատ հոր նկատմամբ վերաբերվում է այնպես, որ արժանապատվություն ունեցող ցանկացած անձ նման վերաբերմունքի չէր արժանացնի նույնիսկ թափառող շան նկատմամբ։ Եվ իր հարազատ հորը մինչև վերջ նվաստացնելու նպատակով եկել էր դատարան և օգտվելով իր հարց տալու իրավունքից տվեց իր միակ հարցը՝ հայրիկ դու ուռել ես, թե ոչ։ Տեսնելով, որ հայրիկը դիմադրում է նվաստացմանը, դատարանին խնդրեց հարցը հնչեցնել Իջևանյան բարբառով՝ հայրիկ խոտն ինչ է, խոտը։ Դատարանը տեսնելով հայրիկի նվաստացած կարգավիճակը և իրավիճակը փրկելու համար սահմանափակեց խչոյի հարցերի շարանն ուռել և չուռելու վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիայում շարունակվում են անկարգությունները. ձերբակալվել է 855 մարդ

Ֆրանսիայում շարունակվում են անկարգությունները. ձերբակալվել է 855 մարդ

Փարիզում ցուցարարներից մեկը զանգվածային ցույցերի ժամանակ մահացել է սրտի կանգից, հայտնում է France 24-ը։ Շաբաթ օրը Ֆրանսիան ընդգրկած բողոքի ցույցերի ընթացքում մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ․ սա ռեկորդային ցուցանիշ է, հայտարարել են իրավապահները։ Փարիզի...

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է վաստակել Մ-23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Հայ ըմբիշը բրոնզե գոտեմարտում 14-9 հաշվով առավելության է հասել ուզբեկ մրցակցի նկատմամբ ու կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին։ Սա ազատ ոճայինների առաջին մեդալն է ընթացիկ...

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Իսկ կանանց 77...

ԱԹՍ-ների լայնածավալ հարձшկում Լենինգրադի մարզի վրա. 1 կին և 3 երեխա հnսպիտալացվել են

ԱԹՍ-ների լայնածավալ հարձшկում Լենինգրադի մարզի վրա. 1 կին և 3 երեխա հnսպիտալացվել են

ՌԴ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով մի կին և երեք երեխա հոսպիտալացվել են։ Նրանց բոլորի մոտ արձանագրվել են շմոլ գազով թունավորման ախտանշաններ, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ Մարզպետը...

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից. Նարեկ Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է Գյումրիի օրվա հետ կապված ՔՊ-ականների արձագանքներին։ «ՔՊ-ականներն այնպես են նեղվել, որ Գյումրին հրաշալի տոն է ունեցել, կարծես, խանգարել ենք, որ հերթական մի քանի միլիոն դոլարը բյուջեից դուրս գրեն՝...