ՍԴ որոշումը գրվել է մի քանի օրում, այնինչ 3-4 տարի տևել է մինչև հրապարակվի․ Հարություն Հարությունյան

23 Մայիսի, 2025

ՍԴ-ի որոշումն, ակնհայտորեն, դատախազությունը փորձում է կիրառել ՍԴ որոշման պատճառաբանություններին և հատկապես եզրափակիչ մասին հակասող մեկնաբանությամբ։ Այս մասին «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ որոշմանը՝ ասաց փաստաբան Հարություն Հարությունյանը։

«Երբ խոսքը վերաբերում է հանցավորության դեմ պայքարին, ապա այդ դեպքում միանշանակ է՝ որպեսզի բռնագանձման գործընթացը լինի սահմանադրական մեկնաբանությամբ, և օրենքի 24-րդ հոդվածով ունենանք բռնագանձման ենթակա գույք, անհրաժեշտ է, որ համապատասխան հանցանքի հետ կապը հիմնավորվի։ Ոչ թե նշված է, որ հանցանքի հետ, այլ համապատասխան հանցանքի հետ։ Իսկ մենք որպես իրավաբաններ՝ համապատասխան հանցանք ասելով, պետք է հասկանանք այն ենթադրյալ հանցանքը, որի առնչությամբ քրեական հետապնդում է իրականացվում։

ՍԴ որոշման եզրափակիչ մասի ուղղակի հակասությամբ կիրառությունն իրավապահ մարմնի կողմից կամ առնվազն մեկնաբանությունը, քանի որ բոլոր գործերով ժամանակ են խնդրում, վկայում է այն մասին, որ փորձում են տրամաբանությունը շեղել ևս մեկ անգամ, որովհետև ի սկզբանե մեր ողջ պայքարը, մարտավարությունը կառուցված է եղել նրա շուրջ, որ մենք ունենք ԵԴ ստանդարտ։ ՍԴ-ն այդ ստանդարտը ամրագրեց իր որոշման մեջ։

Այդտեղ պատճառաբանում են, թե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համար հանցավորության ու տնտեսական ակտիվի մեջ պետք է կապ լինի, որը մեզ մոտ միշտ անտեսվում էր։ Իմ կարծիքով՝ քանի որ զեկուցող դատավորը պատրաստվում էր ուղևորվել Եվրոպական դատարան, նաև որոշակիորեն այնտեղից եղավ ազդակ այս հարցին լուծում տալ, հետո մեկնել, ինչով պայմանավորված վերջին պահին գերհապճեպ եղանակով նշանակվեց դատական նիստ, և անցան դատական ակտի հրապարակման։ Այս որոշումը գրվել է մի քանի օրում, այնինչ 3-4 տարի տևել է մինչև որոշումը հրապարակվի։ Սա աննախադեպ է, երբեք չեմ հիշում ՍԴ-ի կողմից նման բան»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

«Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը

«Գյուղացին էսօր պոլնի խնդրի տակ ա»․ Խանջյան գյուղի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը

Արմավիր խոշորացված համայնքի բնակիչները փակել են Արմավիր֊Գյումրի ճանապարհը` պահանջելով, որ լուծում տրվի իրենց մթերքը իրացնելու խնդիրներին։ «Մենք խնդիր ունենք ու դրան լուծում չի տրվում։ Հիմնականում հենց դեղձի խնդիր կա, բայց մյուս մթերքն էլ չենք կարողանում իրացնել։...

Ի՞նչ լուր կա 4 մարզադաշտից, որոնց համար 2,5 միլիարդ դրամ է փոխանցվել․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականին 

«2022 թվականի դեկտեմբերի 29-ին կառավարության որոշմամբ ձեզ համար հոգեհարազատ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային կառավարությունը 5 միլիարդ դրամի գրանտ է տվել՝ չորս ֆուտբոլային խաղադաշտ կառուցելու համար։ 2,5 միլիարդ դրամը միանգամից փոխանցում է...

Ցավում եմ, որ դուք պատկերացում չունեք՝ կարող եք խոսել Գանձասարի մասին, թե՝ ոչ․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականին

  «Ես ուրախ եմ, որ դուք ասացիք, որ եկեղեցին հանդիսանում է մեր ինքնության մի մասը, և պատմամշակութային ժառանգության պահպանումը առաջնահերթություն է: Ես ուզում եմ հասկանալ՝ արդյոք նո՞ւյն տրամաբանությամբ եք մոտենում, օրինակ, որ թույլ...

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից

Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից։ Վերջինիս ռուսական անձնագիրը չեղարկվել էր դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին, իսկ 2026 թվականի հունիսին նա բերման էր ենթարկվել իրավապահ մարմինների կողմից և տեղավորվել միգրանտների...

Ընտանիքը չթիրախավորեք, պատասխանը կարող է լինել շատ ավելի կոշտ․ Դավիթ Ղազինյան

  «Հնչեց գնահատական վատ հետևանքների, այսինքն՝ իրավաբանական դպրոցի վատ հետևանքների։ Արդյո՞ք ձեզ հետ համաձայն են փոխվարչապետը, Անվտանգության խորհրդի այսօրվա քարտուղարը, գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը, առողջապահության...