ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով

23 Մայիսի, 2025

Ռուսաստանն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կնքման հարցում և պատրաստ է շարունակել կողմերին ամեն հնարավոր աջակցություն ցուցաբերել փաստաթղթի մշակման և ստորագրման գործում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատմական հարավային ռուսական հողերին նվիրված բարձր մակարդակի համաժողովում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, և մենք անկեղծորեն հաջողություն ենք մաղթում նրանց այս հարցում: Հասկանալի է, որ պայմանագիրը հնարավոր դարձավ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի մի քանի եռակողմ գագաթաժողովների շնորհիվ: Մենք պատրաստ ենք շարունակել աջակցությունը, եթե երկու կողմերն էլ շահագրգռված լինեն դրանում», — Լավրով:

Օրերս Լավրովն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել էր, որ Մոսկվան անկեղծ հետաքրքրված է Երևան-Բաքու ամբողջական կարգավորմամբ:

«Կարծում ենք՝ դրա համար ամուր հիմք են 2020 և 2022թթ. ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և ՀՀ վարչապետի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համալիր եռակողմ պայմանավորվածությունները: Մենք ողջունել են խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Պատրաստ ենք օգնել այդ փաստաթղթի ստորագրման համար կարգավորման կարիք ունեցող բոլոր խնդիրների լուծման հարցում: Միշտ կարող եք մեզ վրա հույս դնել, այդ թվում՝ տրանսպորտային տնտեսական ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, սահմանագծման, առաջացող բոլոր մարդասիրական խնդիրների լուծման հարցերում՝ հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի շահերը», — ասել է նա:

Լավրովը հավելել է, որ ՌԴ-ն մեծ ներուժ է տեսնում «3+3» տարածաշրջանային հարթակի զարգացման հարցում:

 

Նմանատիպ նյութեր

Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը

Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը

Այսօր՝ Սուրբ Գևորգ Զորավարի հիշատակության օրը և Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի նախօրեին, Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն՝ ձեռամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Խաչքարը, որի...

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատուն

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատուն

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։ Այս մասին զգուշացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի...

Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը

Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկած՝ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման պլանը: «Ես մերժում եմ նրանց առաջարկը», - հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ Սպիտակ տան Հարավային սիզամարգում պատասխանելով լրագրողների հարցերին: Ընդ որում, նա...

Ավինյա՛ն, հերոսների անունները ջնջելով՝ պատմությունը չեք փոխելու․ գնդապետ

Ավինյա՛ն, հերոսների անունները ջնջելով՝ պատմությունը չեք փոխելու․ գնդապետ

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը գրում է․ «Ավինյա՛ն, հերոսի նկարը ջնջելու հրաման տվողներից մեկը, ըստ հրապարակային պնդումների, դո՛ւք եք։ Մի բան հասկացե՛ք՝ պատից նկարը կարող եք ջնջել, բայց մեր հերոսներին հայ ժողովրդի հիշողությունից երբեք չեք ջնջի։ Հանուն պաշտոնի,...

Ձեր «ծանուցագրերին» հերթ չի հասնում․Դանիելյանը՝ Ղազարյանին

Ձեր «ծանուցագրերին» հերթ չի հասնում․Դանիելյանը՝ Ղազարյանին

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հ1֊ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է, թե մերժում եմ իրենց հրավերքները, այս անգամ էլ հրաժարվել եմ մասնակցել ՊՈԱԿ֊ի, այսպես կոչված, զեկույցի քննարկումներին։ Նախ, բոլոր այդ հարցերը գրեթե...