Վաշինգտոնում uպшնվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ

22 Մայիսի, 2025

Չորեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը այս մասին հայտնել է X սոցիալական ցանցում՝ ԱՄՆ մայրաքաղաքում գտնվող ՀԴԲ-ի տեղական գրասենյակից մի քանի քայլ հեռավորության վրա գտնվող Հրեական թանգարանում տեղի ունեցած կրակոցներից հետո։

Եվրանյուզի հաղորդմամբ,  ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը կրակոցները որակել է «հակասեմական ահաբեկչության զզվելի ակտ»։

«Մենք վստահ ենք, որ ԱՄՆ իշխանությունները վճռական միջոցներ կձեռնարկեն այս հանցավոր գործողության համար պատասխանատուների նկատմամբ։ Իսրայելը կշարունակի վճռականորեն գործել՝ աշխարհում ամենուր իր քաղաքացիներին և ներկայացուցիչներին պաշտպանելու համար», — ասվում է Դանոնի հայտարարության մեջ։

Չորեքշաբթի օրը ոստիկանությունը որևէ մանրամասեն տեղեկություն չի հայտնել կրակոցների հնարավոր դրդապատճառների վերաբերյալ։

Reuters-ը, հղում անելով ոստիկանությանը, Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների սպանության կասկածանքով ձերբակալվել է 30-ամյա Էլիաս Ռոդրիգեսը։ Վաշինգտոնի ոստիկանապետը հայտնել է, որ Ռոդրիգեսին տեսել են Հրեական թանգարանի մոտակայքում քայլելիս, որտեղ տեղի է ունեցել կրակոցը։ Կասկածյալը ձերբակալվելիս գոռացել է «Ազատություն Պաղեստինին»։

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...