Մեքենայի հրկիզման պատվիրատուները դեռ ստվերում են․ Սոնա Աղեկյան

21 Մայիսի, 2025

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան հրկիզվեց։ Այս հանցագործությունը չէր կարող պատահականություն լինել. այն կրում է ուղղակի քաղաքական դրդապատճառներ և ուղիղ հարված է ոչ միայն ընտրված ավագանու անդամին, այլև՝ ժողովրդավարությանը, ազատ խոսքին ու քաղաքական պայքարի իրավունքին։

Թեպետ հաղորդվում է, որ հրկիզման գործով կա ձերբակալված անձ, սակայն ահաբեկչական ակտը՝ որպես կազմակերպված հանցագործություն, մնում է չբացահայտված։ Պատվիրատուները դեռ ստվերում են, նրանց անունները՝ քողարկված, ինչը լի է վտանգներով. անպատժելիությունն ու լռությունը վերածվում են արտոնության՝ ստացվում է անչափահաս երեխաների ննջասենյակի պատուհանի անմիջապես հարևանությամբ կարելի է ահաբեկչական ակտ իրականացնել և մնալ առանց պատժի:

Հստակ և կտրուկ պահանջում եմ.

Ամբողջությամբ բացահայտել մեքենայի հրկիզման պատվիրատուներին,

Հանրությանն ի ցույց դնել, թե ովքեր են դրանք և կիրառել օրենքի տառին համապատասխան պատժամիջոցներ՝ առանց քաղաքական կամ վարչական հովանավորչության։

Առավել ևս, որ այս հանցագործությունը չի վերաբերում մեկ անձի կամ մեկ խմբակցության անվտանգությանը, այն հարցականի տակ է դնում քաղաքական ընդդիմախոսության իրավունքն ու պայքարողի անվտանգությունը։ Եթե այսօր լռենք, վաղը հերթը կարող է հասնել ցանկացած այլ քաղաքացու, ով համարձակվել է քննադատել իշխանությանը»։

Նմանատիպ նյութեր

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով կալանավորել է Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին: Տեղեկությունն «Ազատությանը» փոխանցեց նրա պաշտպան Ռոբերտ Խաչատրյանը՝ հավելելով, որ կալանքի որոշումը կբողոքարկեն Վերաքննիչ դատարանում: Հակակոռուպցիոն...

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ...

Փաշինյանը կորցնում է վերջին շանսը․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ 44-օրյա պատերազմի 25-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչով դիմեց քաղաքապետ-գյուղապետերին։ Տեսանյութ – Նիկոլ. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր...

ՔՊ-ն արդեն խմբակային կալանավորումներ է անում՝ մի ընտանիքից երկու հոգի. Սևակ Խաչատրյան

Ի տարբերություն նախկինում եղած դեպքերի, երբ ընտանիքից մեկ հոգու էին կալանավորում, հիմա ՔՊ-ն նոր քաղաքականություն է որդեգրել՝ խմբակային կալանավորումներ են անում, ընտանիքից միաժամանակ երկու-երեք հոգու են կալանավորում կամ...