45-ամյա տղամարդը համարանիշներ է հափշտակել ու թողել «Տելեգրամի» հասցե

20 Մայիսի, 2025

Ապրիլի 15-ին Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել էր հաղորդում, որ «Օպել» մակնիշի մի մեքենայից գողացել են ռուսական համարանիշը և թողել «Տելեգրամի» հասցե։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Առաջին դեպքը չէր, և մեխանիզմը նույնն էր. գողությունից հետո տուժողը «Տելեգրամի» միջոցով կապ է հաստատում հափշտակողի հետ։ Վերջինս համարանիշը վերադարձնելու դիմաց պահանջում է որոշակի գումար, իսկ ստանալուց հետո վերադարձնում համարանիշները:

Ընդ որում, առավելապես թիրախ են ընտրվել ռուսական համարանիշները:
Այս և գրանցված այլ շորթումների հանգամանքների համադրմամբ և ձեռնարկած օպերատիվ-հետախուզական մանրակրկիտ միջոցառումների արդյունքում Արաբկիրի համայնքային ոստիկանները ստացան տեղեկություն, որ շորթման նպատակով համարանիշի գողությունը կատարել է օտարերկրյա քաղաքացի 45-ամյա մի տղամարդ:

Արաբկիրի համայնքային ոստիկանները բակերում կազմակերպեցին դարանակալումներ։ Մայիսի 13-ին` ժամը 5.20-ին, մայրաքաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։

Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Հետագա գործողություններով իրավապահները հնարավորինս ամբողջացրին վերջին շրջանում 45-ամյա տղամարդու ծավալած հանցավոր գործունեության ժամանակագրությունը:

Պարզվեց, որ ապրիլի 15-ին նա գողացել էր նաև «Միցուբիշի» մեքենայի համարանիշը և թողել «Տելեգրամի» հասցե։ Նույն օրը նույն բախտին էին արժանացել ռուսական համարանիշներով ևս երեք ավտոմեքենայի տերեր։ Ավտոմեքենաների մեկական համարանիշ էր հափշտակել նաև մարտի 29-ին, մայիսի 5-ին և 7-ին: Ու սա դեռ ամբողջը չէ:

45-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

Նմանատիպ նյութեր

Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը

Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը

Հունիսի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Պետրոս Ադամյան փողոցում Իրանի Իսլամական...

Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդիրներից, եւ որքան մարդ է գոհ, որ երեւանյան շուկաներում ու սուպերմարկետներում նկատելի էժան են այդ մթերքները: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Մինչդեռ...

«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան

Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները: Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ

Երևան քաղաքում հուլիսի 5-ին՝ կեսօրից հետո, 6–8-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 9–10-ին՝ քաղաքի առանձին հատվածներում՝ երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում...

Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր

Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր

Երեկ՝ հուլիսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 48-ամյա Գևորգ Հ․-ի վարած «Opel» մակնիշի, 37-ամյա Նվեր Ս․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, 42-ամյա...