Իմ շանսերն ամենաբարձրն էին, բայց ես, էտենց տղա չեմ, ապեր, ուրիշ ձևի տղա եմ․ Հովիկ Աղազարյան

20 Մայիսի, 2025

Այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության դիրքորոշմանը, որ իրենք դեմ են Էդմոն Մարուքյանին վարչապետի թեկնածու առաջադրելուն, քանի որ նրան համարում են «Նիկոլ Փաշինյան 2» պրոյեկտ, ասաց. «Դա չի նշանակում, որ մենք գործընթացը դադարեցնում ենք, այդ գործընթացը մնում է բաց, և ես կարծում եմ, որ որևէ հնարավոր ճակատագրական պահի մեր ընդդիմադիր գործընկերները կարող են վերանայել իրենց տեսակետը և միանան նախաձեռնությանը»։

Հարցին՝ իր կարծիքով, ինչու են մերժում իրենց նախաձեռնությունը, հատկապես, որ նախապես հայտարարել էին, որ եթե վարչապետի թեկնածու լինի, իրենք առանց նախապայմանի կմիանան, Աղազարյանը պատասխանեց.

«Եթե նույնիսկ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը առաջարկած լինեին իրենք, ապա մենք նորից չէինք միանալու։

Մենք, մենք յոթ թեկնածու ենք ունեցել նախնական քննարկումների ժամանակ, որից մեկը իմ համեստ անձն էր, մյուսը մեր վարչության երիտասարդ անդամներից մեկը, իսկ հինգ հոգի հայտնի քաղաքական, տնտեսական գործիչներ են, անուններ ես չեմ տալու: Իմ շանսերն ամենաբարձրն էին, բայց ես, էտենց տղա չեմ, ապեր, ուրիշ ձևի տղա եմ»։

 

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...