Արցախի Ասկերանի շրջանի Տանկ-հուշարձանն ու Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված համալիրը ոչնչացվել են

19 Մայիսի, 2025

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր, ինչպես նշվել է մեր բազմաթիվ հրապարակումներում, Ադրբեջանի կողմից Արցախի հուշարձանների ոչնչացման մեխանիզմներից է Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացումը, որոնք շատ հաճախ համալիրների տեսքով են հանդես գալիս՝ ներառելով նաև հայոց ցեղասպանության, Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին և հայոց պատմության այլ նշանակալից իրադարձություններին նվիրված հուշարձաններ։

Վերջին 5 տարիների ընթացքում արդեն իսկ ոչնչացվել են բազմաթիվ նմանատիպ համալիրներ Շուշիում, Հադրութում, Ազոխում, Մեծ Թաղերում և այլուր։

2025 թվականի մայիս ամսին Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում թիմի կողմից արբանյակային պատկերների ուսումնասիրությամբ պարզ դարձավ, որ Ադրբեջանի կողմից ծանր շինարարական տեխնիկայի միջամտությամբ Արցախի Ասկերանի շրջանում ոչնչացվել է  Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրը ՝ բաղկացած 3 խաչքարերից և  այլ կարևոր արժեքներից, այդ թվում՝

1) Խաչքար Արցախի Հանրապետության անկախության տոնի առթիվ (2015 թ․)

2) Հայրենական Մեծ պատերազմի (1941-1945 թթ․) զոհերի հիշատակին նվիրված  հուշարձան

3) «Փառք հայրենիքի պաշտպաններին» հուշապատ

4) Սումգայիթի ջարդերի զոհերին նվիրված խաչքար

5) Կոթողներքևում զինվորներ (3հոգի) վերևում՝ Ոսկե արծիվ շքանշանի պատկեր։

6) Ջուղայի խաչքարերի նմանությամբ խաչքար, որը կանգնեցված էր Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման 100 ամյակի առթիվ՝ (2015թ) (նկ․ 3)։

2025 թվականի մայիսի 11-ին դիտարկված արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ 2024 թվականի ապրիլ ամսից մինչ 2025 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում հուշարձանի տարածքում շինտեխնիկայի կուտակում կա, իսկ հուշարձանը ավերված է (նկ․ 4), իսկ 2023 թվականի դիտարկումները ցույց էին տվել, որ հուշարձանը կանգուն էր (նկ․ 5)։ Հուշարձանի ոչնչացման «շարժառիթը» ադրբեջանական նոր ճանապարհաշինական աշխատանքներն են։

Հավելենք, որ հուշահամալիրը մայիսյան Եռատոնի համար առանցքային նշանակության հուշարձան էր, որտեղ մայիսի 9-ին հավաքվում էին շրջանի բնակիչները՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական Մեծ պատերազմին, Շուշիի ազատագրման հերոսներին։ Իսկ ապրիլի 24-ին այստեղ էին ոգեկոչում Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակներին։ Այս տեսանկյունից հուշահամալիրի ոչնչացումը նաև արցախահայերի մշակույթի իրավունքին հասցված հարված է։

Բացի այդ, Ադրբեջանի կողմից ոչնչացվել է Մայրաբերդից դեպի Տիգրանակերտ ու Ակնա տանող ճանապարհի ձախ եզրին գտնվող՝ Արցախյան ազատամարտին նվիրված Տանկ-հուշարձանը (https://aparaj.am/tankic-tank-dirkhic-dirkh-hyd-ayem-eh-arcaxi-drosheh-bardzracrec-askerani-tank-hushardzanin/ )։ Այն կազմված էր քարե պատվանդանից, վերջինիս վրա կանգնեցված Տ-72 տանկից և հարակից պուրակից (Նկ․ 6, 7), որի վրա ծածանվում էր ՀՀ դրոշը։ Արբանյակային պատկերների 2023 թվականի դիտարկումները ցույց են տվել, որ հուշարձանը դեռ կանգուն է (նկ․ 8 ), սակայն արդեն 2024 թվականի պատկերները ապացուցում են, որ հուշարձանը ավերված է (նկ․ 9)։

Հարկ է նշել, որ Ասկերանի Տանկ-հուշարձանը մեծ նշանակություն է ունեցել արցախահայերի կյանքում․ 1992 թվականին Շուշիի ազատագրման առթիվ յուրաքանչյուր տարի մայիսի 9-ին Ասկերանի շրջանի և այլ վայրերի բնակչությունը այցելել է Ասկերանի տանկ-հուշարձան՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին։ Բացի այդ, այստեղ են կազմակերպվել են նաև  Արցախի Պաշտպանության բանակի զինված ուժերի նորակոչիկների երդման զինվորական հանդիսավոր արարողությունները։

Մեր արձագանքը

Արցախի Ասկերանի շրջանի Հայրենական պատերազմի զոհերին, Արցախյան ազատամարտին և Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշարձանների և խաչքարերի ոչնչացումը  «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության խախտում է։

Հուշարձանի ոչնչացումը նաև խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի  38-րդ39-րդ40-րդ  և  41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ  Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները,  ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են  բոլոր պետությունների համար։

Կարևոր է նշել, որ խաչքարերի թիրախավորումը հատկապես արգելված գործողություն է և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում»  և համարվում է համամարդկային արժեք։  Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանություն, ինչպես նաև մեծ հետաքրքրություն է ներկայացնում համաշխարհային մշակութային գանձարանում»։

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիայի դեսպանատնից՝ հիվանդանոց․ տոնակատարության հյուրերի մեծ մասն աղիքային ինֆեկցիա է ստացել

Ֆրանսիայի դեսպանատնից՝ հիվանդանոց․ տոնակատարության հյուրերի մեծ մասն աղիքային ինֆեկցիա է ստացել

Armat Media-ի տեղեկություններով` հուլիսի 14-ին Հայաստանում նշվող Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված տոնակատարությունից հետո հյուրերի մեծ մասն աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ հայտնվել են հիվանդանոցում: Տոնակատարության ժամանակ հյուրասիրությունն ապահովել է «Մարիոթ» ռեստորանը:...

Իրանում և Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում և Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է IRIB-ը։ Ցնցումները գրանցվել են Հորմոզգան նահանգի Բանդար Համիր քաղաքի մերձակայքում։ Այսօր վաղ առավոտյան 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել նաև Թուրքիայի Մալաթիա նահանգում...

Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է գրանցվել․ Sputnik Արմենիա

Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է գրանցվել․ Sputnik Արմենիա

Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել: Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ՝  «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Վարդումյանը հայտնել է, որ 2 կանչ ստացվել է Արզնի, 1-ը՝ Նուռնուս, 12-ը՝...

Իրանը պաշտպանությունից կանցնի հարձակողական գործողությունների․ Ռեզայի

Իրանը պաշտպանությունից կանցնի հարձակողական գործողությունների․ Ռեզայի

Իրանը պաշտպանությունից կանցնի հարձակողական գործողությունների, եթե ԱՄՆ-ն շարունակի հարձակումները Իսլամական Հանրապետության վրա 2-3 օրվա ընթացքում, հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա 2-3 օրվա ընթացքում, Իրանի...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ

Երևանում հուլիսի 18-ի և 21-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 18-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։ Հանրապետության տարածքում հուլիսի...