Ինչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել․ «Հրապարակ»

26 Ապրիլի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել վրացական «Ջորջիան Թրեյն» ընկերության հետ՝ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կարիքների համար անվազույգերի վերանորոգման ծառայությունների ձեռքբերման համար։ Այս ծառայության արժեքը 69 միլիոն դրամ է, որը վճարվել է Երեւանի բյուջեից։ Երեւանի քաղաքապետարանի մեր աղբյուրը պատմում է, որ նախորդ տարիներին նույն ծառայությունը մատուցել են հայկական ընկերությունները, թե ինչպես է ստացվել, որ այս տարի վրացական ընկերությունն է մասնակցել մրցույթին եւ հաղթել` չգիտի։ Ի դեպ, մրցույթին մեկ ընկերություն է մասնակցել` վրացականը: «Մի բան, ինչը միշտ Հայաստանում է արվել․ այս ո՞ւր եք հասցրել մեր քաղաքն ու երկիրը, որ մենք մեր մետրոն չենք կարողանում սպասարկենք, պրիմիտիվ գործառույթ պետք է կատարվի, ու վրացական ընկերությունը գալիս-հաղթում է։ Ու հիմա այս ամբողջ մեծ գումարը դուրս պիտի փոխանցվի»։ Մենք դիմեցինք Երեւանի մետրոպոլիտենին՝ հասկանալու, թե ինչպես է ստացվել, որ միայն մեկ օտարերկրյա ընկերություն է մասնակցել մրցույթին եւ հաղթել, մինչդեռ նախորդ տարի հայկական ընկերություններն են այդ ծառայությունը մատուցել։ Խոսնակն անորոշ պատասխան տվեց, թե դա պետական գնում է, իրենք չեն կազմակերպել, եղել է բաց մրցույթ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թուրքիայից շնորհավորում են Ռուբինյանին

Թուրքիայից շնորհավորում են Ռուբինյանին

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը  շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածության համար։  «Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ...

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 188 մարդ, վիրավորվել՝ 1,520-ը, իսկ 157-ը անհետ կորել է, ըստ տեղական իշխանությունների։ Բնակիչները լրագրողներին հայտնել են, որ նորակառույց շենքեր են փլուզվել, քանի որ դրանք կառուցելիս հաշվի չի առնվել...

Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ

Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ

Հունիսի 27-ին կտոնվի Վարդաբլուր գյուղի Սուրբ Դանիել եկեղեցու ուխտի օրը: Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Վարդաբլուր կբերվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը ու կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ...

Էջմիածնի «Եկեղեցիների պուրակից»  հանվել են հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտները

Էջմիածնի «Եկեղեցիների պուրակից» հանվել են հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտները

Էջմիածնի «Եկեղեցիների պուրակից» (համայնքապետարանի դիմացի այգուց) հանվել են հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտները»,- գրում է Սամվել դպիր Գրիգորյանը «Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները» վերտառությամբ գրության մեջ։ Որևէ մեկը տեղյա՞կ է՝...

Նարեկ Կարապետյանը կհանդիպի «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցների հետ դռնփակ ռեժիմով

Նարեկ Կարապետյանը կհանդիպի «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցների հետ դռնփակ ռեժիմով

Հունիսի 26-ին՝ ժամը 13.00-ին հանդիպում-քննարկում տեղի կունենա «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի և դաշինքի մյուս անդամների հետ։ Հայտարարության մեջ նշվում է՝ «Սա հիանալի հնարավորություն է քննարկելու մեր երկրի առջև ծառացած...