Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին

26 Ապրիլի, 2025

Սույն թվականի ապրիլի 26-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը, որին ներկա գտնվեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Հուղարկավորության արարողությանը մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում տարբեր Եկեղեցիների պետեր և ներկայացուցիչներ առիթ ունեցան իրենց աղոթքը բարձրացնելու ի Տեր ննջած Ֆրանցիսկոս Պապի հոգու խաղաղության համար։

Նախորդ օրը Սուրբ Պետրոսի տաճարում Ամենայն Հայոց Հայրապետը մասնավոր աղոթք բարձրացրեց Ֆրանցիսկոս Պապի հոգու հանգստության համար։

Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցող պատվիրակության կազմում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

 

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանում սկսում են դրոններով բեռնափոխադրումների փորձնական նախագիծը

Ռուսաստանում սկսում են դրոններով բեռնափոխադրումների փորձնական նախագիծը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է ստեղծել դրոնների միջոցով բեռնափոխադրումների նոր համակարգ։ Նախագահի խոսքով՝ ինքնավար անօդաչու համակարգերը հատկապես պահանջված են Արկտիկայում և Հեռավոր Արևելքում, այդ թվում՝ դժվարամատչելի շրջաններում,...

Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ

Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է տվյալներ՝ օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ։ Ըստ չափումների, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ...

Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածություն չի եղել․ Ամիրբեկով

Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածություն չի եղել․ Ամիրբեկով

Վաշինգտոնի գագաթնաժողովից ի վեր մենք ապրում ենք խաղաղության պայմաններում: Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածություն չի եղել։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ ելույթ ունենալով Բաքվում կայացած «Քաղաքային...

Իրանը կիրառում է նոր ռազմավարություն. Ռեզայի

Իրանը կիրառում է նոր ռազմավարություն. Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային, անդրադառնալով Իրանի դեմ վերջին հարձակումներին, հայտարարել է ռազմական, դիվանագիտական և տնտեսական շրջափակմանը դիմակայելու ոլորտներում երկրի նոր ռազմավարության իրականացման մասին՝...