Կառավարությունը երկու ամսով երկարաձգեց Արցախից տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագիրը

30 Ապրիլի, 2025

Կառավարության ապրիլի 30-ի նիստում ընդունվեց որոշում, որով փոփոխություններ և լրացումներ կատարվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման ընթացակարգերում։

փոփոխությունները վերաբերում են ՀՀ կառավարության 2024 թ. նոյեմբերի 21-ի N 1833-Լ և 2025 թ. ապրիլի 10-ի N 417-Լ որոշումներին, որոնք սահմանում են սոցիալական աջակցության միջոցառումներ տեղահանվածների՝ կեցության և կենսապահովման ծախսերը հոգալու համար։

2025 թ. ապրիլի 1-ից սկսած՝ աջակցության իրավունքը տրվել էր այն տեղահանվածներին, որոնք ունեն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, ծանր ֆունկցիոնալ սահմանափակում, 63 և բարձր տարիք, կորցրել են կերակրողին կամ սովորում են հանրակրթական և մասնագիտական հաստատություններում, ինչպես նաև մինչև 18 տարեկան երեխաներին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման շրջանակում տրամադրվող աջակցությունը 2 ամսով տրամադրել նաև թիրախ խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին՝ միաժամանակ 2 ամսով հետաձգելով կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունը:

Սոցիալական աջակցության միջոցառումները կիրականացվեն ՀՀ 2025 թ. պետական բյուջեի շրջանակում՝ առանց հավելյալ բյուջետային ճնշման։

Խոսքն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 50 հազար դրամի աջակցության ծրագրի մասին է։

Նմանատիպ նյութեր

Արտակարգ դեպք Փարաքարում. պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. տուժածների մասին տեղեկություններ չկան

Արտակարգ դեպք Փարաքարում. պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. տուժածների մասին տեղեկություններ չկան

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Փարաքար բնակավայրում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ին փողոցում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի...

Ո՞վ է պատասխանատվություն կրելու Արսեն Գևորգյանի մահվան համար․ հարց՝ Սրբուհի Գալյանին 

«Կոնկրետ այս մահվան դեպքի հետ կապված միայն կասեմ, որ արձանագրվել է հետևյալը․ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական խնդրի մասին ընդհանրապես չի բարձրաձայնվել, այսինքն՝ անձը չի հայտնել ինքնազգացողության վատացման մասին։...

Արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4545 խախտում. ՆԳՆ ամփոփումը

Արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4545 խախտում. ՆԳՆ ամփոփումը

Նոյեմբերի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4545 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 143 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 133 վարորդ, առանց վարորդական...

Ութ տարի է՝ արյուն եք տենչում. հեռացե՛ք, որ ապրենք. Գառնիկ Դանիելյան

Ութ տարի է՝ արյուն եք տենչում. հեռացե՛ք, որ ապրենք. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Գառնիկ Դանիելյանը գրում է. «Այսօր Հայաստանում ևս մեկ քաղբանտարկյալի մահ գրանցվեց։ Արսեն Գևորգյանի մահը կանխելու հնարավորության և նրա կյանքի անվտանգության ապահովման համար քաղաքական պատասխանատվություն են կրում...

Հայաստանի իշխանություններին հստակ ասում եմ՝ հարգե՛ք անմեղության կանխավարկածը. միջազգային փաստաբան

Հայաստանի իշխանություններին հստակ ասում եմ՝ հարգե՛ք անմեղության կանխավարկածը. միջազգային փաստաբան

Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրում է. «Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից։ «Ուժեղ Հայաստանի»՝ Ստեփանավանի համայնքի ղեկավարի թեկնածուն, որին կալանավորել էին ընտրություններից չորս օր առաջ, այսօր մահացել է կալանավայրում։ Նրա դեմ արդեն հրապարակային արշավ էր...