ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանի մոտ սրտի սուր ինֆարկտ է տեղի ունեցել

30 Ապրիլի, 2025

ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանի մոտ սրտի սուր ինֆարկտ է տեղի ունեցել։ Նրա պաշտպանը պահանջում է անհապաղ վերացնել խափանման միջոցը։ Այս մասին հայտնում է 24news-ը:

Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտի 7-ին ձերբակալվել էր շուրջ 20 տարվա ծառայության փորձ ունեցող Ազգային անվտանգության ծառայության նախկին սպա Արամ Ռոբերտի Գասպարյանը։ Վերջինիս նկատմամբ ներկայացվել էր կալանավորելու միջնորդություն, սակայն դատարանը մերժել էր այն՝ կիրառելով տնային կալանք։

Չնայած այս որոշմանը, Արամ Գասպարյանի առողջական վիճակը շարունակաբար վատթարանում էր, որի մասին բազմիցս բարձրաձայնել էր նրա պաշտպան Արամ Վարդևանյանը՝ պահանջելով վերացնել խափանման միջոցը։

Երեկ Գասպարյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նա շտապ օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է սրտի սուր ինֆարկտ։ Տեղեկությունը հաստատել է նրա պաշտպան Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով.

«Սա այն դեպքերից է, երբ խափանման միջոցը պետք է անհապաղ վերացվի։ Խոսքն այստեղ արդեն ոչ թե զուտ իրավական վեճի , այլ մարդու կյանքի և առողջության մասին է, դրանից բխող պետության պոզիտիվ պարտավորությունից»։

Սա վկայում է մեկ պարզ ու դաժան իրողության մասին՝ Հայաստանում նույնիսկ կյանքին սպառնացող հանգամանքները չեն դառնում մարդու իրավունքների պաշտպանության բավարար հիմք։

Հետագա զարգացումների մասին լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։

Նմանատիպ նյութեր

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

  Սիրելի՛ հաճախորդներ, տարածքում էլեկտրամատակարարման հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, և վաղվանից Դալմա Գարդեն մոլը կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Դալմա Գարդեն...

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

Իրանը և Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այո, նրանք արել են դա»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Սպիտակ տանը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր...

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում, պատմել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը։ «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի...

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և...

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը»պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա...