Չենք բացառում փողոցային պայքարի վերադառնալու, ավելի կոշտ գործողությունների դիմելու հնարավորությունը. հայտարարություն

1 Մայիսի, 2025

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունը․

«Որոշակի հաջողությունների հասնելուց և լայն հանրային քննարկումներից հետո Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշել է․

— Մասնավորապես, ՀՀ կառավարության հետ երկար ու մանրամասն բանակցությունների արդյունքում կձևավորվեն փորձագիտական խմբեր, որոնց կողմից կտարվեն բանակցություններ նախօրոք համաձայնեցված հարցերի շուրջ և համապարփակ լուծումներ կառաջարկվեն ՀՀ-ում արցախցիների իրավունքների պաշտպանության և հրատապ հիմնախնդիրների կարգավորման համար: Կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հիմնարար բարեփոխման կենթարկվեն բնակարանային և զբաղվածության ծրագրերը, ինչպես նաև լուծում կտրվեն մի շարք այլ իրավական ու սոցիալական խնդիրների:

— Փորձագիտական աշխատանքների ամփոփման համար պատշաճ ժամանակ ունենալու նպատակով՝ կառավարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել երկու ամսով երկարաձգելու ապրիլի մեկից դադարեցված բնակվարձի աջակցության ծրագիրը՝ ամսական 40,000 դրամի չափով: Փաստացի կարող ենք արձանագրել, որ Կառավարության ապրիլի 30-ի նիստում արցախցիների սոցիալական աջակցության երկարաձգման որոշման հաստատմամբ Կառավարությունը կատարել է տրված խոստման առաջին մասը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ձևավորված փորձագիտական խմբերի կողմից պարբերաբար հանրային հաշվետվություններ կներկայացվեն իրականացված աշխատանքների վերաբերյալ։

Հաշվի առնելով մարտի 29-ի մեծ հանրահավաքով մեկնարկած պայքարի որոշակի դրական արդյունքները, աշխատանքային ռեժիմի անցման անհրաժեշտությունը, ինչպես նաև ունեցած ռեսուրսների վերաբաշխման հետ կապված հարցերը՝ Խորհուրդը որոշում է կայացրել հանել Ազատության հրապարակում տեղադրված վրանը և տեղափոխվել Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենք՝ Նաիրի Զարյան 17Ա հասցեում:

Այնուամենայնիվ, Խորհուրդը հայտարարում է, որ չի բացառում ցանկացած պահի փողոցային պայքարի վերադառնալու և ավելի կոշտ գործողությունների դիմելու հնարավորությունը, եթե ՀՀ կառավարության կողմից բավարար քայլեր չձեռնարկվեն արցախցիների իրավունքների պաշտպանության համար:

Միևնույն ժամանակ Խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ կառավարությունը որևէ քաղաքական կամք չի ցուցաբերել մարտի 29-ին հրապարակված պահանջագրի մի շարք կետերի մասով նույնիսկ բովանդակային քննարկումներ իրականացնելու ուղղությամբ: Այդ առումով Խորհուրդը շարունակելու է իր ջանքերը բոլոր կետերի կատարման նպատակով՝ առաջնահերթ ուշադրության տակ պահելով հրատապ խնդիրների լուծումը՝ միտված Մայր Հայաստանում Արցախի ժողովրդի արժանապատիվ ու կայուն կեցության ապահովմանը»:

Նմանատիպ նյութեր

Մի՛ փորձեք սա ներկայացնել որպես ուղղակի ենթակառուցվածքային ծրագիր․ Արթուր Խաչատրյանը՝ TRIPP-ի մասին 

«Ձեր ներածական ելույթից ինձ մոտ այն տպավորությունն է, որ ուզում եք տպավորություն ստեղծել՝ իբր սա պարզապես ճանապարհ է կառուցվում։ Դուք նաև համեմատում եք, ինչպես ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչն ասաց՝ «դե, հիմա ՅՈՒԿԺԴ-ի հետ որ համաձայնենք»։...

Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում․ Զախարովա

Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման անվտանգությունը կասկածի տակ դնող որոշ լրագրողների հրապարակումները տարակուսանք են առաջացնում։ Նրա խոսքով՝ «Ռոսատոմ» պետական...

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ հոկտեմբերի 20-ի զեկույցում, մատնանշելով ԵԱՏՄ-ի անդամությունը դադարելու պարագայում Հայաստանի կրելիք վնասների մասին, նաև մատնանշվում է Հայաստանի անդամությունը սառեցնելու կամ դադարեցնելու իրավական ուղին։ Նախ հիշեցնենք, որ Հայաստանի՝...

Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով «TRIPP-ի կառուցման տարածք»․ Լիլիթ Գալստյանը՝ Միրզոյանին

  «Ձեր ամբողջ ելույթում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների խոսքում, տարանցիկությունը ներկայացվում է որպես մեծագույն ձեռքբերում և առավելություն։ Դուք կրկին ընդգծեցիք, թե բարեկեցության և Հայաստանի Հանրապետության...

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ինչպես նշել են գերատեսչությունից, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում տարածվող այն հայտարարությունները, որոնք...