Ցեղասպանության կերպարանափոխում. Շքեղ զբոսաշրջություն, գիտական նախագծեր և գործարար նախաձեռնություններ գրավված Արցախում

2 Մայիսի, 2025

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԵԲՐԵՆԴԻՆԳ. Արցախում (Լեռնային Ղարաբաղ) Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումները և բնիկ հայ բնակչության, մշակութային ժառանգության  և քրիստոնյա հայերի կրոնական վայրերի անդադար ոչնչացումը թեւակոխել է նոր և ավելի չարաբաստիկ փուլ:

Ադրբեջանի պետական կառույցներն ընդլայնել են իրենց արշավը՝ Արցախը միտումնավոր ներկայացնելու որպես պատմականորեն ադրբեջանական՝ տարածաշրջանի ողջ բնիկ հայ բնակչության վերջին բռնի հեռացումից հետո: Այս անգամ նրանց մարտավարությունը ներառում է նավթադոլարներով ֆինանսավորվող շքեղ ճամփորդական շրջագայությունների, ակադեմիական ներգրավվածության նախագծերի և աշխարհաքաղաքական վերադասավորման նախաձեռնությունների խթանում Արցախի Հանրապետության տարածքներում:

Ցեղասպանության այս նոր մակարդակը, որը շարունակվում է և դրա ժխտումը, ակնհայտորեն նպատակ ունի աջակցելու Ադրբեջանի կողմից առաջ քաշված հակահայկական կեղծ պատմություններին՝ ջնջելու Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հայկական, հազարամյա ներկայության և մշակութային արտադրության կենդանի ապացույցները:

Այս նոր արշավների դիմաց Արցախի առևտրային, ինստիտուցիոնալ և բնական ռեսուրսներն ու ունեցվածքը շահագործելով՝ Ադրբեջանը շարունակում է յուրացնել հայկական (և համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտները), արտեֆակտները և շոշափելի, ինչպես նաև ոչ նյութական մշակութային գանձերն ու ավանդույթները։ Մի ամբողջ ժողովրդի ջնջումը այժմ  արդարցվում է, ապրանքափոխվում և ռեբրենդավորվում զբոսաշրջության, ակադեմիական և բիզնես ձեռնարկությունների քողի տակ:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՈՒՐԵՐ

Ամերիկացի ճանապարհորդներն այժմ հրավիրվում են «ընտրովի» ուղևորությունների դեպի «նոր»  ուղղություն՝ Ադրբեջան, նպատակակետը՝  Արցախ,  այն նույն տարածաշրջանը, որը ընդամենը ամիսներ առաջ ենթարկվեց ավելի քան 120,000 բնիկ հայերի համակարգված էթնիկական զտումների:

Այս կապակցությամբ վերջին հետազոտությունները բացահայտել են բազմաթիվ զբոսաշրջային գործակալությունների գործունեությունը, ներառյալ շքեղ զբոսաշրջային խմբերը, որոնք հաստատվել են Condé Nast Traveler and Travel + Leisure, ովքեր

ներկայումս զբաղվում են «բացառիկ էքսկուրսիաներ»-ով  դեպի Արցախ։  Ճամփորդական գործակալները ոգևորված նկարագրել են հիշարժան պահեր՝ համտեսելով  տարածաշրջանի «հայտնի» ուտեստները, օրինակ՝ որոշակի «կանաչիով հաց»։ Ադրբեջանական ճանաչված  խոհարարական բերկրանքը, ըստ էության, արցախյան հնագույն, ավանդական հայկական ուտեստն է. Ջինգյալովի հացը, որի բնիկ ստեղծողները այժմ փախստականներ են՝ էթնիկ զտումների զոհեր: Այս գործակալությունները «զուսպ» թիրախավորում են հարուստ արևմտյան ճանապարհորդներին «արկածային զբոսաշրջության» համար օկուպացված Արցախում:

Նման գարշելի հեգնանքները հետևանք են Ադրբեջանի կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանության և գողացած հողի, մշակույթի և ժառանգության ակտիվ վերաբրենդավորման՝ որպես սեփականի, մինչդեռ աշխարհի կառույցները աչք են փակում  և, որ ավելի վատ է, մասնակցում են այս ձեռնարկներին:

Այս ճամփորդությունները լայնորեն չեն հրապարակվում, փոխարենը, դրանք առաջարկվում են ընտրովի, որպեսզի խուսափեն հանրային վերահսկողությունից, արձագանքներից եւ մարդու իրավունքների հետ կապված մտահոգություններից:

Այս գաղտնի մարքեթինգային ռազմավարությունն ազդարարում է հաշվարկված արշավ՝ ադրբեջանական ռազմական հանցագործությունները  վերակազմակերպելու և ցեղասպանության չարաբաստիկ ձեռքբերումները որպես շքեղ փորձ խարսխելու համար:

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Վիրավորանք ավելացնելով ցավին, Վուդրո Վիլսոնի կենտրոնի ներկայացուցի Դոկտոր Ջենիֆեր Վիստրանդը , վերջերս մասնակցել է գլոբալ քաղաքականության ֆորումին Ստեփանակերտ, Արցախի Հանրապետության մայրաքաղաքը, որն այժմ գտնվում է ադրբեջանական ռազմական օկուպացիայի և վերահսկողության տակ։

ԱՄՆ-ի կողմից աջակցվող ակադեմիկոսների և այլոց մասնակցությունը էթնիկապես մաքրված հողերում անցկացվող միջոցառումներին այս անօրինական օկուպացիայի անխղճորեն հաստատումն է: Այն ընդգծում է ակադեմիական հաստատությունների անհանգստացնող մեղսակցությունը, որոնք շարունակում են մաքրել իրենց ներգրավվածությունը, այսպես կոչված, դիվանագիտության և «կայունության» լեզվով, անտեսելով բռնի հայաթափման և մշակութային ոչնչացման աղաղակող իրականությունը:

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՆԵԼ

Աշխարհի տարբեր երկրներից մի շարք անհատներ այժմ կոչ են անում բոլոր միջազգային լրատվամիջոցներին, մարդասիրական կազմակերպություններին և կառավարություններին, ինչպես նաև իրավաբան մասնագետներին, գիտնականներին և միջազգային իրավապաշտպան խմբերին միանշանակորեն և առանց նախապաշարումների, հանդես գալ ցեղասպանության, մարդու իրավունքների շարունակական ոտնահարման և անպատիժ մնացած ռազմական հանցագործությունների հետևանքների դեմ:

  • Բոյկոտ բոլոր ընկերությունները, որոնք բիզնես են անում Ադրբեջանում և նրա հետ, մինչև չդադարեն համագործակցել պատերազմական հանցագործների հետ և չդադարեցնեն էթնիկ մաքրված շրջաններ ճամփորդությունների շուկայավարումը: Այս ընկերություններից մի քանիսը ներկայացված են Conde Nast Traveler-ում և Travel + Leisure-ում:
  • Պահանջեք թափանցիկություն ակադեմիական և տնտեսական հաստատություններից՝ ցեղասպանության միջոցով օկուպացված հողերի միջոցառումներին իրենց մասնակցության վերաբերյալ:
  • Դատապարտել Ադրբեջանի կառավարության ցեղասպանական արշավը և հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու և յուրացնելու նրա ջանքերը:
  • Պատասխանատվություն պահանջել ԱՄՆ-ի եւ եվրոպական կառույցներեն էթնիկ զտումների հետևանքով իրենց լուռ մեղսակցության և շահամոլության համար:

Նմանատիպ նյութեր

150 թուրք է ժամանել Երևան. «Հրապարակ»

150 թուրք է ժամանել Երևան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ այս օրերին Հայաստանում է գտնվում շուրջ 150 թուրք գործարար, որոնք տեղավորվել են Երեւանի կենտրոնի հյուրանոցներում եւ այսօր մասնակցելու են տնտեսական ֆորումի։ Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք էկոնոմիկայի եւ ԱԳ...

Ծնելիությունը խթանելու խոստումը օդում է․ «Ժողովուրդ»

Ծնելիությունը խթանելու խոստումը օդում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսնակը հայտարարել է, թե մեր նյութի վերնագիրը «պարզապես կեղծ է», և փորձել է հերքել անհերքելին: Սակայն այդ հակադարձումը չի պատասխանում մեր...

Ավելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ»

Ավելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն առաջիկայում շարունակելու է «բռնոցի» օպերացիան, եւ ավելի դաժան տեսարաններ կարող ենք տեսնել, քան Գագիկ Խաչատրյանի դեպքում էր։ Նույնիսկ իշխանական շրջանակներում տարակուսած են, թե...

ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»

ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բանակում ինքնասպանությունների մասին խոսելիս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում է, որ խնդիրը համակարգային է, իսկ երբ «Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ-ից պահանջում է ընդամենը պաշտոնական վիճակագրություն՝ 2026 թվականի հունվարի 1-ից...

Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի մարզում

Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի մարզում

Սեպտեմբերի 3-ին տեղական ժամանակով ժամը 03:28-ին (Գրինվիչի ժամանակով սեպտեմբերի 2-ին՝ ժամը 23։28-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.44⁰ և արևելյան երկայնության 44.04⁰ աշխարհագրական...