«Իմնեմնիմի»-ի գործով կայացվեց արդարացման վերդիկտ. Ռուբեն Մելիքյան

2 Մայիսի, 2025

Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Արման Հովհաննիսյան) «Իմնեմնիմի»-ի գործով քիչ առաջ կայացրեց արդարացման վերդիկտ։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Հիշեցնեմ, որ Նարեկն ու Վազգենն այս գործով ենթարկվել են երկամսյա բանտային կալանքի (որոշումները կայացրել են Ա.Գաբրիելյանն ու դատավոր Ն.Բաղդասարյանը), որից հետո, մինչ օրս, նրանց նկատմամբ կիրառվել է խափանման միջոց վարչական հսկողություն։

Հիշեցնեմ նաև, որ Նարեկի ու Վազգենի նկատմամբ քաղաքական հետապնդմանը հայտարարություններով ու զեկույցներով անդրադարձել են մի շարք հեղանակավոր միջազգային կառույցներ, այդ թվում, օրեր առաջ, Amnesty International-ը»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը մեղադրվում էին «Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու (հայհոյելու) համար:

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առաջիկա օրերի եղանակը

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առաջիկա օրերի եղանակը

Օգոստոսի 13-17-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 13-17-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օգոստոսի 13-17-ին գիշերը և կեսօրից հետո...

Ըստ ՆԳՆ-ի՝ 81,5 տոկոսով աճել են պետական իշխանության  դեմ ուղղված հանցագործությունները

Ըստ ՆԳՆ-ի՝ 81,5 տոկոսով աճել են պետական իշխանության  դեմ ուղղված հանցագործությունները

Օգոստոսի 7-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության, համայնքային ոստիկանության մայրաքաղաքի բաժինների, ՊԾ Երևան քաղաքի գնդի և Ոստիկանության գվարդիայի Երևանի պահպանության բաժինների 2026 թվականի առաջին...

Արմեն Գրիգորյանի «աթոռը երերում է»․ «Ժողովուրդ»

Արմեն Գրիգորյանի «աթոռը երերում է»․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների փոխանցմամբ՝ նոր կառավարության ձևավորման գործընթացում անորոշ է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը։ Մեր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...

Մարտուն Գրիգորյանին ձերբակալել են դատարան ներկայացնելու նպատակով․ փաստաբան

Մարտուն Գրիգորյանին ձերբակալել են դատարան ներկայացնելու նպատակով․ փաստաբան

Դատարան ներկայացնելու նպատակով քիչ առաջ ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը. գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ «Ձերբակալման որոշումը կայացրել է հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը: Այս պահին քրեական վարույթից այլ տեղեկություններ հայտնի չեն»,-...