Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներ

4 Մայիսի, 2025

Մայիսի 4-ին, ժամը 09:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 48 երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ:

Մեկ տուժած տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:

Փրկարարները հոսանքազրկել են միկրոավտոբուսը, փակել գազի բալոնի փականը և հինգ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Նմանատիպ նյութեր

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

 Վալդայում հանդիպել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրանց քննարկման հիմնական թեման եղել է Ուկրաինայում պատերազմը: Կրեմլի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են նաև առևտրատնտեսական համագործակցությունը, համատեղ նախագծերի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները

ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից 7-ը՝ «Ուժեղ Հայաստան»...

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։ 1963-1968 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հունիսի 27-ին կեսօրից հետո, 28-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հունիսի 28-ի ցերեկը, 29-30-ին, հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 27-ի գիշերը, 28-ին առանձին...

Սերմը աղոթքի, սիրո, փորձություների, նույնիսկ ապիկար մարդկանց միջոցով է․ քահանա

Սերմը աղոթքի, սիրո, փորձություների, նույնիսկ ապիկար մարդկանց միջոցով է․ քահանա

Դարերի խորքից մեզ հասած Կարմրավոր Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, իր նվիրական ներկայությամբ և սրբությամբ, դարձել է միասնական ժամերգության հանգրվանը: Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ Կարմրավոր Սուրբ...