Դու անվերապահ ապացուցում ես, որ այս գործընթացը սողացող ֆարս է․ Ռուբեն Հակոբյանը՝ Էդգար Ղազարյանին

6 Մայիսի, 2025

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Էդգար Ղազարյանին

Էդգար, վերջին գրառմանբ, վերլուծելով իմպիչմենտին առնչվող հարցերը, իմ գնահատականն էի տվել այդ գործընթացին, նաեւ համոզմունք հայտնել, որ չեմ կասկածում նախաձեռնության հեղինակ Էդգար Ղազարյանի անկեղծությանը։ Բայց կարդալով դրանից ժամեր հետո քո վերջին գրառումը, որ «…տպավորություն ունեմ, որ իմպիչմենտի դեմ հանդես եկող գործիչներն անհանգիստ են ոչ թե դրա տապալումից, այլ` հաջողությունից», խոստովանեմ՝ ընդունեցի, որ քեզ տված գնահատականի հարցում իսկապես սխալվել եմ, ինչին իրենց անհամաձայնությունն էին հայտնել նաեւ ֆբ-յան մի շարք ընկերներ։ Ըստ քո այդ դիտարկման, պարզվում է, որ ինձ անհանգստացնում է ոչ թե գործընթացի տապալումը, այլ ազգակործանին իմպիչմենտ հայտնելու հաջողությունը…

Դրանով դու անվերապահ ապացուցում ես, որ այս գործընթացը սողացող ֆարս է, որի միակ նպատակն իսկապես այն է, ինչին անդրադարձել եմ իմ գրարմամբ (գրառումը՝ մեկնաբանություններում): Այժմ ավելի քան համոզված եմ, որ այս հոգեխանգարված պատուհասին անվստահություն հայտնելու ավատյուրան միանշանակ տապալվելու է եւ չեն արդարանալու այս աճպարարության վրա ձեռքերը տաքացնող ՏԵՐԵՐԻ նենգ ակնկալիքները։ Նաեւ, որպես լուսահոգի հայրիկիդ հետ ՀՀ ԳԽ-ում նախկին գործընկեր, բարեկամաբար խորհրդ եմ տալիս՝ փորձիր չդառնալ ոմանց քաղաքական էգոն բավարարող գործիք եւ համեստ պահվածք որդեգրել։

Առողջ եղիր»։

Նմանատիպ նյութեր

Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի

Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է լրատվամիջոցների հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով՝ Իսրայելը, հնարավոր է, փորձել է սպանել իրանցի հիմնական բանակցողներին՝ արտգործնախարար Աբբաս Արաղչիին կամ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ...

Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել

Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել

Կալանքի տակ գտնվող «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պահանջելով պարտավորեցնել նրան դատարանի՝ հայցը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ...

Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»

Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»

Բաքվի վերաքննիչ դատարանում քննվել են ապօրինաբար պահվող հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների վերաքննիչ բողոքները։ Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի անունից դատարանին ներկայացվել են գործի դատական...

Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը

Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հոր՝ Իրանի նախկին առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողություններին, հայտարարել է Հնդկաստանում նրա ներկայացուցիչ այաթոլլահ Հաքիմ Էլահին։ Էլահին հայտարարել է, որ...

Նիկոլի 49%-ի կառուցվածքը՝ կետերով․ բա ո՞ւր են ձայները․ «Կարճ ասած»

Երբ քաղաքական ուժը, չստանալով ընտրություններում իր ուզած արդյունքը, այնուամենայնիվ, նկարում է հաղթանակ և փորձում ղեկավարել երկիրը, հաշվեք անցում ենք կատարում էլ ավելի վտանգավոր ժամանակաշրջան։ Որ այս ընտրությունները եղել են...