Միգուցե պետք է չտա՞լ այդ մարդուն ոչ մի բան, ինչի՞ ենք մեր կյանքը բարդացնում. Տիգրան Ավինյան

5 Մայիսի, 2025

Արցախի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերից 60 ընտանիք տեղափոխվել է կամ մեկ այլ բնակարան, կամ ստացել է բնակարանի գնման վկայական: Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ խոսքը հանրակացարանային շենքերի մասին է:

«Այդ շենքերը փլվում են, ես անձամբ այցելել եմ, բնակիչների հետ հանդիպել եմ, և մենք ունենք հինգ ընտանիք, որ ասում են՝ չէ, քիչ է, ինչ-որ բանը քիչ է: Կարա՞նք իմանանք, ի՞նչն է քիչ»,- ասաց նա:

Պարզաբանվեց, որ այդ 5 ընտանիքները դժգոհ են իրենց տրվող բնակմակերեսից, օրինակ մի ընտանիքի իրենց ունեցած 18 քմ-ի դիմաց առարակում են մեկ սենյականոց բնակարան, որի մակերեսն ավելի մեծ է, բայց չեն համաձայնում:

Ավինյանը նկատեց. «Այսինքն, 18 քառակուսի մետր փլվող շենքում բնակվող անձը, որին վստահաբար ավելի շատ քառակուսի մետր տարածքով, մեծ սենյականոց բնակարան է առաջարկում Երևանի քաղաքապետարանը, և այդ մարդը ասում է՝ ոչ, ինձ մի տվե՞ք: Միգուցե պետք է չտա՞լ այդ մարդուն ոչ մի բան, ինչի՞ ենք այդպես շատ մեր կյանքը բարդացնում: Սա մեր բարի կամքի դրսևորում է, հարգելիներս: Սիրելի Արցախի փողոցի չորրորդ նրբանցքի չորրորդ կարգի վթարային շենքերում մնացած այդ հինգ բնակարան, բնակարան ասվածը այդպես շատ բարձրագոչ է, բնակարան չի կարելի կոչել այդ սենյակները»։

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը

Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը

Այսօր՝ Սուրբ Գևորգ Զորավարի հիշատակության օրը և Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի նախօրեին, Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն՝ ձեռամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Խաչքարը, որի...

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատուն

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատուն

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։ Այս մասին զգուշացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի...

Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը

Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկած՝ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման պլանը: «Ես մերժում եմ նրանց առաջարկը», - հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ Սպիտակ տան Հարավային սիզամարգում պատասխանելով լրագրողների հարցերին: Ընդ որում, նա...

Ավինյա՛ն, հերոսների անունները ջնջելով՝ պատմությունը չեք փոխելու․ գնդապետ

Ավինյա՛ն, հերոսների անունները ջնջելով՝ պատմությունը չեք փոխելու․ գնդապետ

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը գրում է․ «Ավինյա՛ն, հերոսի նկարը ջնջելու հրաման տվողներից մեկը, ըստ հրապարակային պնդումների, դո՛ւք եք։ Մի բան հասկացե՛ք՝ պատից նկարը կարող եք ջնջել, բայց մեր հերոսներին հայ ժողովրդի հիշողությունից երբեք չեք ջնջի։ Հանուն պաշտոնի,...

Ձեր «ծանուցագրերին» հերթ չի հասնում․Դանիելյանը՝ Ղազարյանին

Ձեր «ծանուցագրերին» հերթ չի հասնում․Դանիելյանը՝ Ղազարյանին

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հ1֊ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է, թե մերժում եմ իրենց հրավերքները, այս անգամ էլ հրաժարվել եմ մասնակցել ՊՈԱԿ֊ի, այսպես կոչված, զեկույցի քննարկումներին։ Նախ, բոլոր այդ հարցերը գրեթե...