Ափսոսանք է առաջացնում այն, որ Ալեն Սիմոնյանը վերադարձել է իր հին հռետորաբանությանը. Զախարովա

6 Մայիսի, 2025

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կազմակերպված ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին վերագրեց արևմտյան ու բրյուսելյան «методичка»-ների կիրառումը Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում։ Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի նախօրեի հայտարարություններին, թե ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսում ՀՀ-ում հիբրիդային պատերազմի համար, Զախարովան նշեց, որ սա ագրեսիվ հռետորաբանության հերթական փուլն է, որը զարմանք է հարուցում։

«ՀՀ ղեկավարության նկատմամբ ի՞նչ հիբրիդային պատերազմի մասին կարող է խոսք լինել, եթե, ինչպես մենք հասկանում ենք, Հայաստանն այստեղ ներկայացված է լինելու միջոցառումներին և բարձրաստիճան շփումն ընթանում է բնականոն հունով, ինչպես նաև ԱԳՆ գծով»,- ասաց Զախարովան։

Նրա կարծիքով, ՀՀ ԱԺ խոսնակի հայտարարություններում անհամապատասխանություն կա։

«Երևի թե պետք է ընդհանուր դիրքորոշում մշակել այս հարցի շուրջ։ Ես չեմ պատկերացնում իրավիճակ, որից նա խոսում է՝ գուցե ինչ-որ մեկի հրահրմամբ, կարող էր իրականում տեղի ունենալ։ Գոնե փաստեր ինչ-որ մեկը կկարողանա՞ ներկայացնել։ Սա այլևս անտանելի է, սա ինչ-որ բրյուսելյան մեթոդաբանության կիրառում է, անարժան է»,- նկատեց նա։

Զախարովան , անդրադառնալով նաև Երևանի Նոր Նորքի թաղապետարանում թաղապետի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքին, որը վերագրում են ՌԴ դեսպանատանը, ասաց․

«Այս տարիների ընթացքում շատ բան եմ լսել, բայց որ ՌԴ-ն թաղապետարաններում է ինչ-որ բաներ կազմակերպում, առաջին անգամն էր։ Դժվարությամբ եմ պատկերացնում, թե դա ինչպես կարող էր տեղի ունենալ։ Ես հակադիր հարց ուղղեմ՝ իսկ նրանք փաստեր ունե՞ն, թեկուզ ինչ-որ բան, թե ինչպես ՌԴ դեսպանատունը կարող էր այդ հարգարժան թաղապետարանում իրեն ինչ-որ կերպ դրսևորել, ինչպե՞ս։ Օրինակ՝ Բայդենը, նրա ողջ թիմը, Քլինթոնը հորինել էին ռուս հաքերների պատմությունը, որոնք նրանց խանգարում էին ապրել։ Հետո պարզվեց, որ այդ ամենը ճիշտ չէ։ Ինչ-որ մեկը հորինել էր «Նովիչոկի» պատմությունը․․․ Ինչպե՞ս  էր տեխնոլոգիապես հնարավոր նման բան, նրանց տեսանկյունից, ովքեր մեղադրում են Ռուսաստանին ու ՌԴ դեսպանատանը անկարգություններում կամ խնդիրներում, որոնք․․․ ինձ իսկապես հետաքրքիր է։ Ես շատ բան եմ լսել։ Թաղապետարանների մասին չէի լսել, առաջին անգամն էր, կցանկանայի հասկանալ, թե ինչպես են դա նրանք պատկերացնում։ Իրականում ինձ մոտ տպավորություն է, որ դա ներքաղաքական հարցերն արտաքին քաղաքական գործոններով լուծելու փորձ է»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...