Թեհրան կատարած այցի ընթացքում Հայաստանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել և խորհրդակցություններ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, գրում է ISNA-ն։
Գործակալության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։






