Հյուսիսից եկող քրիստոնյա հսկայի փոխարեն մենք այլընտրանք չունենք. Գարիկ Քեռյան

8 Մայիսի, 2025

«Շքերթները պատմության ընթացքում միշտ ունեցել են ռազմա քաղաքական խորհդանշական իմաստ»,-գրում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

Նա նշում է.

«Հիշենք հռոմեական զորավարների ճոխ շքերթները արշավանքներից հետո: Դրանց մասնակցող թագավորները ըստ հերթականության ցուցադրում էին իրենց հավատարմությունը աշխարհակալ Հռոմին: Հետագայում և մինչև այժմ այս ավանդույթը պահպանում է իր նշանակությունը:

Մեծ Հաղթանակի 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսությունները և զինվորական շքերթը Մոսկվայում այժմ ձեռք է բերել նաև գլոբալ աշխարհաքաղաքական իմաստ: Այն ի ցույց է դնում ներկա միջազգային կարգի համապատկերը: ԱՄՆ-ը և նրա դաշնակից պետությունների առաջնորդները Մոսկվայում չեն լինի: Արևմուտք բևեռը չնայած ԱՄՆ-ԵՄ միջև ներկա տարաձայնություներին և ԵՄ ներսում առկա ճաքերին /Հունգարիա, Սլովակիա/՝ դեռ կարողանում է պահպանել միասնականությունը ՌԴ-ի նկատմամբ կիրառվող քաղաքականությամբ: Այս բևեռի ռազմա-տնտեսական պոտենցիալը ահռելի է, բայց բավարար չէ միաբևեռ աշխարհակարգը իրականություն դարձնելու համար: Ինչու՞:

Հաղթանակի շքերթին որպես բարեկամ և դաշնակից Պուտինի կողքին կլինեն մոտ 30 պետությունների առաջնորդներ կամ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ամենակարևորը՝ այնտեղ կլինի Սի Ծինփինը: Իսկ, որ Չինաստանը աշխարհի կեսն է, բոլորս գիտենք: Գումարած Հետխորհրդային երկրներ, Վիետնամ, Հնդկաստան, Բրազիլիա, որը ևս խոսուն փաստարկ է: Մայիսի 9-ի շքերթը կարծես ապացուցում է «Եռակենտրոն աշխարհակարգ (Արևմուտք, Չինաստան, ՌԴ) իր ենթահամակարգերով» նախորդ գրառումներում առաջադրված թեզի հավանականությունը:

Շքերթը նաև ապացուցում է, որ տապալվել են Ռուսաստանին մեծ տերությունների շարքից հանելու, մեկուսացնելու և մասնատելու արևմտյան ստրատեգների և հատկապես բայդենյան վարչակարգի քաղաքական առաջնահերթությունները: Իհարկե նոր աշխարհակարգի հիմքը դրվում է Պեկինում կամ «բոլոր ճանապարհները տանում են Պեկին», որովհետև Չինաստանի չմասնակցելը ՌԴ-ի նկատմամբ կիրառվող դրակոնյան պատժամիջոցներին, դարձավ որոշիչ: Քաղաքական և քաղաքագիտական դիտանկյունից ՀՀ վարչապետի մասնակցությունը ճիշտ որոշում է, այն համապատասխանում է մեր երկրի տնտեսական ևռազմաքաղաքական շահերին:

Քաղաքական դիրքորոշումները արժեքավոր են միայն այն դեպքում, երբ առկա է մերկ հաշվարկը և պրագմատիզմը: Չկան հավերժական թշնամիներ և բարեկամներ, դրանց տեղերը կարող են փոխվել, բայց հյուսիսից եկող քրիստոնյա հսկայի փոխարեն մենք այլընտրանք չունենք: Առավոտյան ուղերձ «ռուսական խորտակվող նավի» մասին հայեցակարգի հեղինակ հայ կարկառուն ռահվիրա փորձանքագետներին»։

Նմանատիպ նյութեր

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...