Բռնությունը բռնություն է ծնում. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

9 Մայիսի, 2025

Բռնությունը բռնություն է ծնում:

Օրերս ականատես դարձանք, որ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարող՝ Արթուր Չախոյանի նկատմամբ, այն էլ լրատվամիջոցների առջև՝ Նոր Նորքի վարչական շրջանի համայնքապետարանում գործադրվել է բռնություն, ընդ որում, իր հանդեպ հետագայում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետագայում անօրինականությունների ալիքը զուգորթվել է Երևանի <<Մայր Հայաստան>> խմբակցության ավագանու անդամ՝ Գևորգ Ստեփանյանին պատկանող ավտոմեքենայի առեղծվածային հրկիզմամբ ու զարմանալիորեն այդ առատավոր անօրինականությունները մինչ օրս մնում են քաղաքական առումով պատասխանատվության բացակայությամբ:

Ավելին, Երևանի քաղաքապետարանում կոալիցիոն՝ <<Հանրապետության>> կուսակցության հաջորդած հայտարարությունը, որի հիմնադիր անդամ է հանդիսանում նախկին արդարադատության նախարար, Երևանի <<Հանրապետություն>> խմբակցության անդամ՝ Արտակ Զեյնալյանը, ապա ակնհայտ է դառնում, որ բռնություն գործադրելը, ըստ էության, հանդիսանում է ժողովրդավարության պաշտպանության ակտ:

Հաշվի առնելով, որ հեղափոխական իշխանությունը, արդեն իսկ, ունի իր ներդրումը հայհոյանքը որպես համացանցային բանավեճի մշակույթ, հետակագայում այն անհաջող քրեականացնելու փորձ իրականացնելով, ուստի՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը մտավախություն է հայտնում, որ իշխանությունների կողմից բռնությունը որպես ժողովրդավարության պաշտպանություն ավանդույթ ներդնելով, նորաձևության սկզբունքով կներդնի քաղաքական պայքարի նոր ավանդույթ:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը դատապարտում է բռնությունը որպես ժողովրդավարության պաշտպանության ակտ իշխանությունների ընկալումը ու հորդորում է քաղաքական պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին, քանզի քաղաքաքան <<անհաջող գեոպոլիտիկ պայմանավորվացությունների>> ավանդույթների համաձայն, հետագայում, որպես կանոն բոլոր անցանկալի վկաներից սովորաբար բռնի են ազատվում:

Հ.Գ. Բավարարվեք դատաիրավապահ համագարգի կամակատարներով:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն:
09.05.2025 թ.

Նմանատիպ նյութեր

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...