ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը գերազանցել է 4400 դոլարը. Վահե Դավթյան

12 Մայիսի, 2025

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․

«2025թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը գերազանցել է 4400 ԱՄՆ դոլարը՝ նախորդ տարվա 4000-ի փոխարեն՝ արձանագրելով 10% աճ։
Մասնավորապես, արտաքին պարտքի հաշվին մեկ շնչի բաժին ընկնող բեռը կազմել է մոտ 2300 ԱՄՆ դոլար՝ 9,5% աճով, իսկ ներքին պարտքի բեռը՝ 2100 ԱՄՆ դոլար՝ 10,5% աճով։ Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի բնակչության տարեկան աճի դանդաղման ֆոնին։
Պարտքային բեռի նման աճը տեղի է ունենում առանց համարժեք սոցիալ-տնտեսական վերելքի։ Ընդհակառակը՝ այն վկայում է պետական ֆինանսական կառավարման մեջ քաղաքական կամքի պակասի ու արդյունավետության խնդրի մասին։ Նման պայմաններում հասարակության վրա ավելացող ֆինանսական ճնշումն ավելի շուտ խոսում է պարտքի քաղաքական նպատակով օգտագործման, քան իրական զարգացման մասին»:

Նմանատիպ նյութեր

Այս գործընթացները քաղաքական հաշվեհարդար են՝ թույլ, մանրախնդիր, անբարոյական միավորի վրեժխնդրություն. Սեյրան Օհանյան

Այս գործընթացները քաղաքական հաշվեհարդար են՝ թույլ, մանրախնդիր, անբարոյական միավորի վրեժխնդրություն. Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը գրել է. ««Հայաստան» դաշինքի՝ երկու օր առաջ տարածված հայտարարության մեջ ամեն ինչ հստակ է։ Սակայն երեկ հրապարակված տեսագրությունները՝ ինչպես են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցների...

Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել. Արթուր Միքայելյան

Ռուբեն Ռուբինյան, ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել. Արթուր Միքայելյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ռուբեն Ռուբինյան, Ինչու՞ չեք ուզում ժողովրդին ճիշտն ասել. - Հինգ ամիս Թուրքիայում։ - Երկու թուրքական քաղաքական ուղեղային կենտրոն։ - Ստամբուլից անմիջապես՝...

Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է միջազգային կառույցներին. հայտարարություն

Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է միջազգային կառույցներին. հայտարարություն

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում. «Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին այցելելու նպատակով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում...

Ամոթ է, երբ մարդը պատրաստ է մոռանալ ամեն ինչ՝ հանուն իր սեփական բարեկեցության. Միհրան Մախսուդյան

Ամոթ է, երբ մարդը պատրաստ է մոռանալ ամեն ինչ՝ հանուն իր սեփական բարեկեցության. Միհրան Մախսուդյան

«Սրբազան պայքար»-ի ակտիվիստ Միհրան Մախսուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը ձեզ համար, շատերը նույնիսկ չեն արել իրենց ամենամտերիմների համար։ Բայց դուք ընտրեցիք լռությունը, որովհետև ձեզ համար սկզբունքից, արժանապատվությունից և...