Նեպոտիզմի հարցն ընդհանրապես ձեր գերատեսչությանը հետաքրքրո՞ւմ է, գիտե՞ք, թե ինչ է նեպոտիզմը. Արթուր Խաչատրյան

13 Մայիսի, 2025

Ծուխն առանց կրակ չի լինում, ակնհայտ է, որ ունենք նեպոտիզմի դրսևորումներ։ Նեպոտիզմի հարցն ընդհանրապես ձեր գերատեսչությանը հետաքրքրո՞ւմ է, գիտե՞ք, թե ինչ է նեպոտիզմը: Այս մասին հակակոռուպցիան կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Եթե վերցնենք իշխանության և բիզնեսի ծառերը, ապա կտեսնենք, որ դրանց ճյուղերի վրա իրար հետ ընկերական, ազգակցական կապերով կապված մարդիկ կան։ Կոնկերտ, ռեալ՝ էսինչ մարդն այս պաշտոնի է նշանակվել, որովհետև էսինչ մարդու սանիկն է, ինչ-որ մեկի կինն է, կամ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձ է: Էդ մամուլը, որ կարդում եք, եղե՞լ է դեպք, որ ասեք էսինչ բանը ճիշտ է՝ մնացածը մունդառ հերյուրանք է»,- նշեց նա:

Արթուր Նահապետյանն ասաց, թե մամուլի ուսումնասիրությունների հիման վրա կան վարույթներ և թույլատրելիության սահմաններում տվյալներ կուղարկեն պատգամավորին։

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Եվրոպան չպետք է դառնա ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը. Մակրոն

Եվրոպան չպետք է դառնա ԱՄՆ-ի կամ Չինաստանի վասալը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ աշխարհում տիրող քաոսի պայմաններում կա երկու գերտերություններից մեկի վասալը դառնալու գայթակղություն։ Նրա խոսքով՝ Եվրոպայի նպատակը պետք է լինի բազմաբևեռ աշխարհակարգի և ռազմավարական ինքնավարության պաշտպանությունը։ Նման...

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Պտղնիում. վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Պտղնիում. վիրավոր կա

Նոյեմբերի 16-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վերին Պտղնի գյուղում գտնվող...

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվել է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվել է

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում նախապես ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում առկա են թմրամիջոցներ և արգելված իրեր։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից։...

Արմավիրում հրդեհ է բռնկվել կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում. կանխվել է հրդեհի տարածումը

Արմավիրում հրդեհ է բռնկվել կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում. կանխվել է հրդեհի տարածումը

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 00:01-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության...

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն․ ընդդիմությունն ընդամենը լսումներ է արել՝ ինչու եք խառնվել իրար․ Քրիստինե Վարդանյան

  «Սիրելի հայրենակիցներ, կհարցնեք՝ ինչ է տեղի ունեցել, ինչ է կատարվում իշխանության հետ, ինչու են այսքան վրդովվել։ Սիրելի հայրենակիցներ ջան, ընդդիմությունը լսում է արել, ընդամենը լսումներ արել, ոչ մի այլ բան տեղի չի ունեցել....