Դադարեցվում է գործունեությունս Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում․ Էմին Թորոսյան

13 Մայիսի, 2025

Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանի հայտարարությունը․

«Վերջին շրջանում առցանց, տպագիր, սոցիալական տեղեկատվական տարբեր միջոցներով Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի և իմ պաշտոնավարության հարցի հետ կապված շատ անդրադարձեր եղան:

Պարտավորված եմ զգում տեղեկացնել բոլոր սրտացավ մարդկանց.

Երևանի քաղաքապետարանից ստացած Որոշումն առ այն, որ այսօրվանից՝ 2025 թվականի մայիսի 13-ից, հիմք ընդունելով մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանի հիմնազուրկ զեկուցագիրն ուղղված Երևանի քաղաքապետին, աշխատանքային պայմանագրի միակողմանի խզմամբ, դադարեցվում է գործունեությունս Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում:

Մեկնաբանություններն ավելորդ եմ համարում:

Այս պահին առավե՛լ կարևորում եմ հետևյալը.

Թատերական մասնագիտական ու թատերասեր հանրության, գործընկերներիս, իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացրած բոլոր մարդկանց շնորհակալությունս եմ հայտնում՝ աջակցության, զորակցության, գնահատականների, հոգով ամուր մնալու, եռանդը չկորցնելու և անկեղծ մաղթանքների համար:

Հավատը հույս է ներշնչում, որ կամայականության, հաճկատարության և դիլետանտիզմի փոխարեն, մեր վաղվա օրը, այնուամենայնիվ, արդարության, անկողմնակալության, պրոֆեսիոնալիզմի, մարդկային առողջ հարաբերությունների, նվիրվածության և նույնքան առողջ տրամաբանության գերակայությամբ է առաջնորդվելու:

Առանձնակի շնորհակալությունս հարազատ թատրոնին, ՊՀԹ-ի նվիրյալ աշխատակազմին, գեղարվեստաստեղծագործական խմբի անդամներին, արտիստներին, բոլոր ծառայությունների աշխատակիցներին՝ համատեղ յոթնամյա ադյունավետ գործունեության համար:

Մենք առաջնորդվեցինք համախոհությամբ և հանուն մեր Պատանի հանդիսատեսի անխզելի բարեկամության նպատակասլացությամբ։

Հույս ունեմ, որ դուք էլ այդ տարիներն արդյունավետ եք համարում, քանի որ դրանց ընթացքում միասին ստեղծեցինք ու բեմ բարձրացրեցինք նոր, ժամանակակից լուծումներով աչքի ընկնող մնայուն ներկայացումներ:

Համաշխարհային դրամատուրգիայի, համամարդկային խնդիրների հետ, առաջի՛ն հերթին կարևորեցինք ազգային անկորնչելի արժեքների փառաբանումն ու վերհանումը՝ թատրոնին հասու գեղարվեստական ու գեղագիտական միջոցներով»։

Նմանատիպ նյութեր

Ամենայն հայոց կաթողիկոսն ու ՀՅԴ Հայ դատի խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին

Ամենայն հայոց կաթողիկոսն ու ՀՅԴ Հայ դատի խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցներին: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ դատի հանձնախմբերի...

Այս երկակի ստանդարտները շատ մտահոգիչ են. Լևոն Քոչարյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին

«Այսօր ներկայացվեց Եվրոպայի խորհրդում զեկույցը՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Շատ հետաքրքիր դրույթներ կային, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը խորհրդարանից դուրս թողնելու թեման հստակ նշված էր այս...

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Սեպտեմբերի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5444 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 242 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 200 վարորդ, առանց...

ԿԸՀ պատճառաբանությունները ԵԽԽՎ-ն անհիմն է համարել․ Տիգրան Աբրահամյան 

  «ԵԽԽՎ-ի զեկույցով փաստացի ԵԽԽՎ-ն Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանություններին կոչ է անում, հորդորում է դադարեցնել այն քրեական ապօրինի հետապնդումները, որոնք նախաձեռնվել են ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Հիշեցնենք, որ ընտրություններին...

Հայաստանում նախընտրական արշավը եղել է ծայրահեղ ծանր և բևեռացված. ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար

Հայաստանում նախընտրական արշավը եղել է ծայրահեղ ծանր և բևեռացված. ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեն հայտարարել է, որ Հայաստանում ընտրական գործընթացն ուղեկցվել է լուրջ խնդիրներով, որոնք կապված են եղել ինչպես արտաքին ճնշումների, այնպես էլ ընտրական համակարգի ներքին...