Իսկ ջահերով երթի համար ներողություն չե՞ն խնդրելու. Բենիամին Մաթևոսյան

24 Ապրիլի, 2025

Նախօրեին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթին մասնակցել է ավելի քան 20 հազար մարդ։ Դրա մասին իր թելեգրամյան ալիքում գրել է քաղաքագետ, «Alphanews.am» տեղեկատվական ցանցի վերլուծաբան Բենիամին Մաթևոսյանը։

«Մասնակիցները ոչ միայն հարգեցին իրենց նախնիների հիշատակը, այլև բողոքեցին իշխանությունների ներկայիս դիրքորոշման դեմ, որը, շատերի կարծիքով, նպատակ ունի մոռացության տալ պատմական ողբերգությունը։ Դա, ըստ մասնակիցների, դուռ է բացում Հայաստանը թյուրքական աշխարհին ինտեգրելու փորձերի համար։

Երթը հագեցած էր սիմվոլիզմով, որն ընդգծում էր պայքարի երկու առանցքային թեմաներ. Հայոց ցեղասպանության ճանաչումը և Արարատ լեռը որպես Հայաստանի և հայ ժողովրդի պատմական խորհրդանիշի պահպանումը։

Հայերի համար Արարատը ոչ միայն աշխարհագրական ուղենիշ է, այլև մշակութային և ազգային ժառանգության կարևորագույն խորհրդանիշ։ Դրա պահպանումը դարձավ ապրիլի 23-ին տեղի ունեցած ակցիայի կենտրոնական ուղերձներից մեկը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրենց անհամաձայնությունն են հայտնել Փաշինյանի վարած քաղաքականության հետ։ Ավելին, նրանք զգալի քայլ են կատարել ապացուցելու համար, որ երկիրը ղեկավարում է ագրեսիվ փոքրամասնությունը, որի «արժեքային կողմնորոշումները» թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրի հայերի մեծամասնության հետ չեն համընկնում։

Բողոքի ցույցի հսկողությունն ապահովելու համար իշխանությունները մոբիլիզացրել են հազարավոր ոստիկանների, դրանց թվում՝ քաղաքացիական հագուստով։ Այդ քայլը շատերը մեկնաբանեցին որպես սեփական ժողովրդի հանդեպ իշխանությունների վախի ցուցիչ՝ հենց այն ժողովրդի հանդեպ, որոնցով Փաշինյանը 2018-ին «հպարտանում և սիրում էր»: Երթին աջակցելու և քաղաքացիների հետ համերաշխություն ցուցաբերելու փոխարեն երկրի ղեկավարությունը նախընտրեց հեռավորություն պահպանել։ Ավելին, իշխանամետ քարոզչությունն արդարացրել է Ադրբեջանի երեկոյան ագրեսիան Խոզնավար գյուղի բնակիչների նկատմամբ՝ նշելով, որ դա «պատասխան է Ադրբեջանի դրոշի այրմանը»։ Էլ ի՞նչն են պատրաստ այս մարդիկ արդարացնել։ Սյունիքի բռնակցո՞ւմ. Սևանի բռնակցո՞ւմ: Է, հետո՞…

Նույնիսկ սովորաբար լուռ եվրոպական լրատվամիջոցները, որոնք հաճախ առաջնորդվում են երկակի ստանդարտներով, չդիմացան և հրապարակեցին նյութեր, որոնք վկայում էին, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններն իրենց դիվանագիտական ​​ներկայացուցիչներին արգելել են երկրից դուրս մասնակցել հիշատակի միջոցառումներին։ Այդ որոշումը հարցեր է առաջացնում ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Փաշինյանի թիմի գործողությունների վրա։

Ինչ վերաբերում է ջահերով երթին, այդ միջոցառումը ցույց տվեց, որ մեր ժողովրդի համար առանցքային արժեքներ են մնում Ցեղասպանության զոհերի հիշատակը և պատմական ժառանգությունը պահպանելու ցանկությունը։ Այն միաժամանակ ցույց տվեց հայ հասարակության ուժը պատմական արդարության և ինքնության խորհրդանիշների համար պայքարում:

Հ.Գ. Արցախի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանով լուսանկարին կից գրությունն ազդարարում է. «Վերադարձ լինելու է»: «Այդպես էլ կլինի… Այդպես անպայման կլինի»,-շեշտել է փորձագետը։

Նմանատիպ նյութեր

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել․ «Հրապարակ»

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիս քաղաքի Դարբնիկ բնակավայրում որոշ ժամանակ առաջ մեծ դեբոշ է եղել գյուղում բնակություն հաստատած երկու իրանցիների եւ մեկ հայի միջեւ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, միմյանց հայհոյել, քաշքշել, հարվածել են: Երկաթյա շղթաներ, մահակներ,...

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել տեղեկատվական արտահոսքերը․ «Ժողովուրդ»

ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել տեղեկատվական արտահոսքերը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմում մեկնարկած ծառայողական քննության հետևում, հնարավոր է, շատ ավելի լուրջ պատմություն է թաքնված, քան պարզապես պաշտոնյայի աշխատանքային պարտականությունների կատարման...

Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ»

Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ թաղման նպաստի գործող կարգը կմնա անփոփոխ։ Հիշեցնենք, որ իշխանությունը մտադիր էր չեղարկել 200 հազար թաղման նպաստը՝ թողնելով միայն անապահով խավի համար։ Չնայած տեւական ժամանակ է՝ աղմուկ է բարձրացել, սակայն իշխանությունը...

Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ «Ժողովուրդ»

Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի փողոցներում խցանումները վաղուց արդեն մայրաքաղաքի բնակիչների ամենօրյա նյարդայնացնող խնդիրն են։ Քաղաքային իշխանությունը խնդրի լուծման համար նոր կառույց է ստեղծել՝ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը», որի տնօրենն է Էդուարդ...

Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում․ «Հրապարակ»

Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԻՄ ընտրություններով համայնքներն ուզուրպացնող Նիկոլ Փաշինյանն առաջիկայում երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում՝ Աբովյան համայնքում, որտեղ գործող համայնքապետը Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահն է՝ Էդուարդ Բաբայանը, եւ Կապանում, որտեղ «Շանթ...