Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով Սիրիայում բողոքի ակցիա է իրականացվել

23 Ապրիլի, 2025

Օսմանյան կայսրությունում 1915 թվականին հայերի նկատմամբ մեծագույն ոճիր է իրականացվել՝ ցեղասպանություն: Ապրիլի 24-ին ընդառաջ, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ «Ժողովրդավար հայ երիտասարդության շարժումը» Սիրիայի Ղամըշլը քաղաքում գտնվող «Միացյալ ազգերի կազմակերպության բարձրագույն խորհրդի» շենքի առջև բողոքի ակցիա է իրականացրել:

Ակցիան ուղեկցվել է «Մենք չենք մոռանում ապրիլի 24-ը և չենք ներում», «Մենք պահանջում ենք ցեղասպանության ընդունում», «Մենք պահանջում ենք արդարություն և վերադարձի իրավունք», «Մեր վերքերը ոչ թե ժամանակով, այլ արդարությամբ կբուժվեն», «Մեկուկես միլիոն մարդ սպասում է արդարությանը, ու՞ր է արդարությունը» պաստառներով և ցեղասպանությունը պատկերող նկարներով:

Շարժման անունից ելույթ է ունեցել համանախագահ Լուսնյակ Քավորյանը. «Օսմանցիները սրանից 110 տարի առաջ ցեղասպանության ենթարկելով փորձեցին ջնջել մեր ինքնությունն ու ոչնչացնել մեր ժողովրդին, սակայն հաջողել չկարողացան, քանի որ մնացինք այստեղ և պայքարեցինք:

Այդ կոտորածը շարունակում է բնակվել մեր սրտերում, մեր մտքերի մեջ: Այսօրվա հիշատակումը կրկնությունն է այն բանի, որ մենք երբեք չենք հրաժարվելու մեր դատից և իրավունքներից:

Մեր վճռականության դեմ ձեր դաշինքներն ու ծրագրերն անպայման մնալու են անարդյունք»:

Նմանատիպ նյութեր

Թրամփը հաստատել է Իրանի դեմ հարվածների ծրագիրը և այն իրականացնելու հրամանը տվել է Անկարայից. Axios

Թրամփը հաստատել է Իրանի դեմ հարվածների ծրագիրը և այն իրականացնելու հրամանը տվել է Անկարայից. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Իրանի դեմ հարվածների ծրագիրը և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում տվել է այն իրականացնելու հրամանը, հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ Դրանից առաջ Թրամփը Անկարայում խորհրդակցություն է անցկացրել ԱՄՆ պաշտպանության...

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Chevrolet»-ը, «Kia»-ն և «Toyota»-ն. կա 3 վիրավոր

Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Chevrolet»-ը, «Kia»-ն և «Toyota»-ն. կա 3 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:50-ի սահմաններում Ֆուչիկ – Բեկնազարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes», «Chevrolet», «Kia» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ...

Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Հարութ Սասունյան

Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Հարութ Սասունյան

Իսրայելի կառավարության կողմից 2026 թվականի հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության ճանաչումը տարաբնույթ արձագանքների տեղիք է տվել։ Ահա մի քանի հիմնական իրողություններ՝ հստակեցման համար. Տասնամյակների ժխտողականությունից և խուսանավումներից հետո՝ Իսրայելի կառավարությունը...

Խաբեությամբ հափշտակել են 1.2 մլն լիտր դիզվառելիք. գործն ուղարկվել է դատախազին

Խաբեությամբ հափշտակել են 1.2 մլն լիտր դիզվառելիք. գործն ուղարկվել է դատախազին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Խ․Ա․-ն և Վ․Գ․-ն, տեղեկանալով ՍՊ ընկերության կողմից ԻԻՀ-ից...