Ի՞նչ մեսիջներ է փոխանցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմը. «Փաստ»

22 Ապրիլի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արարատ լեռը վաղուց է կորսված որպես աշխարհագրական կետ։ Սակայն հայության համար այն մշտապես եղել է յուրատեսակ խորհրդանիշ, որի հանդեպ ևս այսօր փորձում են ոտնձգություն կատարել օրվա իշխանությունները: Իսկ կարո՞ղ է, արդյոք, թուրքամետ վեկտորին կողմնորոշված գործող իշխանությունը, ի վերջո, ստիպել հրաժարվել նաև հայերի խորհրդանիշ Արարատից: Կարո՞ղ են, արդյոք, հասնել Հայոց ցեղասպանության մոռացության ու ուրացման: Կարո՞ղ են հաջողության հասնել իրենց ջանքերում՝ ժամանակի հետ հասնել ազգային արժեքների՝ լեզվի, Քրիստոնեության, պատմական Հայրենիքի, Ցեղասպանության մոռացման:

Ահա այս հարցերին է անդրադառնում «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան տեղի կունենա այսօր ժամը 18:30-ին Երևանի Կինոյի տանը: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

Ֆիլմի գաղափարը պատկանում է Վիկտոր Սողոմոնյանին, սցենարի հեղինակը Բենիամին Մաթևոսյանն է, ռեժիսորը՝ Արթուր Սարիբեկյանը, պրոդյուսերը՝ Սուրեն Հովնանյանը: Ֆիլմը արտադրվել է «Alpha Media House»-ի Alpha Cinema Production-ի կողմից։

Սցենարի հեղինակ Բենիամին Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է նման ֆիլմ ստեղծելու անհրաժեշտության մասին. «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն ինքնին կարևոր օր է, սակայն Հայաստանի իշխանությունների կողմից վարվող և խրախուսվող ժխտողական քաղաքականության համատեքստում կարևոր էր ապրիլի 24-ին պատրաստել այնպիսի մի հետազոտություն, այնպիսի գործ, որը նույնիսկ երկար տարիներ անց չի կորցնի իր արդիականությունը»:

Ի դեպ, հավելենք, որ ապրիլի 23-ին ֆիլմի ամբողջական տարբերակն արդեն հասանելի կլինի Alpha News-ի բոլոր հարթակներում, ինչպես նաև կհեռարձակվի տարբեր հեռուստաալիքներով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Գոհար Ղումաշյանի գործով դատարանը կհարցաքննի 103-ամյա պատերազմի վետերանին

Գոհար Ղումաշյանի գործով դատարանը կհարցաքննի 103-ամյա պատերազմի վետերանին

Գոհար Ղումաշյանի գործով հաջորդ դատական նիստում տեսակապի միջոցով կհարցաքննվի 103-ամյա վկա Ռոզալյա Աբգարյանը։ Նման որոշում դատարանը կայացրել է՝ հաշվի առնելով վկայի տարիքը։ Alphanews-ի փոխանցմամբ՝ դատական նիստում քննարկվել է Աբգարյանին տարիներ շարունակ ցուցաբերված...

Փաշինյանի դուստրը ներգրավված է Արդարադատության նախարարության աշխատանքներում․ mamul.am

Փաշինյանի դուստրը ներգրավված է Արդարադատության նախարարության աշխատանքներում․ mamul.am

Օրեր առաջ Սրբուհի Գալյանն իր էջում տեսանյութ էր տարածել՝ «Մոտ օրերին շրջանառելու ենք անձնական տվյալների պաշտպանության ինքնավար մարմնի ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը» գրառմամբ: Կադրերում երևում էր նաև ՀՀ վարչապետի դուստր Շուշան Փաշինյանը: Գրում է mamul.am-ը։ Ըստ...

Պետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. ԶԼՄ-ներ

Պետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. ԶԼՄ-ներ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձն այսօր ինքնասպանության փորձ է կատարել։ Այս մասին Sputnik Արմենիայի   փոխանցմամբ՝ հայտնել են Քրեակատարողական ծառայությունից,  փորձը կանխվել է։ Armlur.am–ի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը...

Ալիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ փաստաբան

Ալիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ փաստաբան

Ալեքսան Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ հայտնել է պաշտպան Արմեն Ֆերոյանը՝ նկատելով, որ Ալեքսանյանին կալանավորելը խիստ ապօրինի բնույթ է կրում, բոլոր ուղղություններով՝ և...

Արտառոց դեպք՝ Երևանում․ տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից գումար պահանջել

Արտառոց դեպք՝ Երևանում․ տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից գումար պահանջել

Օգոստոսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 38-ամյա Լուսինե Հ․-ն և հայտնել, որ իր եղբայրը՝ Երևանի...