«3+3»-ով Հարավային Կովկասի խնդիրները հնարավոր է կարգավորել. Արաղչի

21 Ապրիլի, 2025

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Russia Today-ին տված հարցազրույցում անդրադարձել է ռուս-իրանական համագործակցությանը, միջուկային բանակցություններին, նաև խոսել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակից։

Նա նշել է, որ Իրանի և Ռուսաստանի քաղաքականությունները Կովկասի տարածաշրջանում համահունչ են։

«Մենք մշտական խորհրդակցությունների մեջ ենք։ Աշխատել ենք նաև անցյալում՝ համատեղ ձևաչափերում՝ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։ Վերջերս սկսել ենք նախաձեռնություն, որն իրենից ներկայացնում է երեք երկիր մի կողմից՝ Ադրբեջան, Վրաստան և Հայաստան, և երեք երկիր մյուս կողմից՝ Իրան, Թուրքիա և Ռուսաստան։ «3+3» ձևաչափով նիստեր արդեն անցկացվել են, սակայն մեր վրացի բարեկամներն առայժմ որոշ վերապահումներ ունեն և, հուսով եմ, որ առաջիկա նիստերում դրանք կհաղթահարվեն»,-ասել է նա։

Ըստ Իրանի ԱԳ նախարարի՝ Իրանի և Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում համընկնում է և վստահ են, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն միայն տարածաշրջանի երկրների մասնակցությամբ։

«Արտաքին ուժերի ներկայությունը ոչ միայն չի նպաստում անվտանգությանը, այլև վնասակար է։ Այսպիսով, մենք կարծում ենք, որ թե՛ «3+3»-ի շրջանակում, թե՛ երկկողմ խորհրդակցություններով հնարավոր է կարգավորել Հարավային Կովկասի երկրների խնդիրները։ Իրանն ու Ռուսաստանը երկուսն էլ ուրախ են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պատրաստ է։ Հուսով ենք՝ այն շուտով կստորագրվի։ Մենք աջակցում ենք այդ պայմանագրին և վստահ ենք, որ դրա ստորագրումից հետո տարածաշրջանը կմտնի նոր փուլ, կզարգանան կապերը և տնտեսական, քաղաքական ու այլ համագործակցությունները կստանան նոր շունչ»,-ասել է Արաղչին:

 

Նմանատիպ նյութեր

Ո՞վ է դատելու Վեհափառին․ գործի նոր մակագրման ընտրությունը երկու դատավորի միջև է․ «Փաստինֆո»

Ո՞վ է դատելու Վեհափառին․ գործի նոր մակագրման ընտրությունը երկու դատավորի միջև է․ «Փաստինֆո»

Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործի վերամակագրում դեռևս տեղի չի ունեցել։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել՝ հրաժարվելով քննել Վեհափառի և վեց եպիսկոպոսների գործը։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ այս պահին Արմավիրի մարզի...

Տավուշում 3 տարվա ընթացքում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով․ լրագրող

Տավուշում 3 տարվա ընթացքում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով․ լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «3 տարում Տավուշում ուսուցիչների թիվը նվազել է 248-ով, ուսուցչի օգնականներինը՝ 57-ով։ 3 տարի առաջ՝ 2023թվականի փետրվարի 2-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել Տավուշի մարզի պետական...

Թրամփը Ալիևին հրավիրել է, իսկ Փաշինյանին՝ ո՞չ. քաղաքագետ

Թրամփը Ալիևին հրավիրել է, իսկ Փաշինյանին՝ ո՞չ. քաղաքագետ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր էջում գրել է․ «ԱՄՆ նախագահ Թրամփը օգոստոսի 8–ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Միանգամից նկատելի է մի տարբերություն։ Ադրբեջանի տարածած հաղորդագրության մեջ նշվում...

Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները

Իրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման պայմանները

Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, մինչև ԱՄՆ-ն չկատարի մի շարք պայմաններ, այդ թվում՝ Թեհրանի դեմ սպառնալիքների դադարեցումը, հաղորդում է Press TV-ն՝ հղում անելով Իսլամական Հանրապետության Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրին։ «Հորմուզի...

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Երևանում օգոստոսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-12-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 9-13-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։...