Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ գործն ուղարկվել է նոր քննության

18 Ապրիլի, 2025

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղի», և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանի գործով նոր քննություն կիրականացվի։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489,160,310 ՀՀ դրամը:

Նմանատիպ նյութեր

Ավտովթար՝ Հաղարծինի ճանապարհին. տուժածներ կան

Ավտովթար՝ Հաղարծինի ճանապարհին. տուժածներ կան

Օգոստոսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին Երևանի բնակիչ 22-ամյա Սարգիս Շ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին,...

Արցախի Հանրապետության հռչակագրի հեղինակը այսօր գտնվում է Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում․ Միկոյան

  «Հենց առաջին իսկ կալանավորումից սկսած՝ դրանք եղել են աշխարհաքաղաքական կալանքներ՝ այդ փուլի համար նախագահ Քոչարյանին մեկուսացնելու նպատակով։ Եթե այս մեկը շատ ակնհայտ Բաքվից եկող պատվեր է, շատ ակնհայտ, այսինքն՝ քննարկման առարկա չէ, թե...

Հայաստանն ու Իրանը կստեղծեն «Պարզեցված մաքսային միջանցքի» ռեժիմ

Հայաստանն ու Իրանը կստեղծեն «Պարզեցված մաքսային միջանցքի» ռեժիմ

Հայաստանն ու Իրանը կստեղծեն «Պարզեցված մաքսային միջանցքի» ռեժիմ։ Երկու երկրների միջև համապատասխան արձանագրության նախագիծը հավանության է արժանացել Հայաստանի կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում։ Պետական եկամուտների կոմիտեի պարզաբանական փաստաթղթում, մասնավորապես, նշվում...

Ծանր մետաղներ՝ հողում, նստվածքներում, փոշու և մարդկանց մեզի մեջ. չեխ փորձագետներն ուսումնասիրել են Սյունիքի բնակավայրերը. «Հետք»

Ծանր մետաղներ՝ հողում, նստվածքներում, փոշու և մարդկանց մեզի մեջ. չեխ փորձագետներն ուսումնասիրել են Սյունիքի բնակավայրերը. «Հետք»

Գրեգորի Մալյուկովը, Նիկոլա Ելինեկն ու Մարսելա Չերնոխովան Չեխիայից Կապան էին հասել՝ ներկայացնելու իրենց կազմակերպության՝ «Առնիկայի» գիտական հետազոտության արդյունքները: Մեր զրույցի հաջորդ օրը նրանք պատրաստվում էին Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանրայնորեն ներկայացնել...

Ռուսաստանում սկսում են դրոններով բեռնափոխադրումների փորձնական նախագիծը

Ռուսաստանում սկսում են դրոններով բեռնափոխադրումների փորձնական նախագիծը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է ստեղծել դրոնների միջոցով բեռնափոխադրումների նոր համակարգ։ Նախագահի խոսքով՝ ինքնավար անօդաչու համակարգերը հատկապես պահանջված են Արկտիկայում և Հեռավոր Արևելքում, այդ թվում՝ դժվարամատչելի շրջաններում,...