Նիկոլը դրսի տերերի թելադրանքով Հայաստանն է դնում զոհասեղանին․ Անդրանիկ Թևանյան

17 Ապրիլի, 2025

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ԱՄՆ-ում Թրամփի հաղթանակից հետո արևմտյան գլոբալիստները չեն հանդարտվում: Վերջիններիս դուր չի գալիս այն, որ ԱՄՆ նախագահը փորձում է երկխոսել ՌԴ նախագահ Պուտինի հետ և խաղաղ լուծում գտնել Ուկրաինայի մասով:
Գլոբալիստների համար կարևորը Ռուսաստանին ցանկացած գնով վնասելն է: Ու թքած, թե դրա արդյունքում ինչ կլինի Ուկրաինայի հետ, Վրաստանի հետ, Արցախի հետ, Հայաստանի ու մյուսների հետ: Նիկոլ Փաշինյանն այս շրջանակների համար օգտագործվող գործիք է: Նրան օգտագործեցին 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, որպեսզի ռուսներին վնասեին: Հետևանքը՝ 120 հազար արցախցիների էթնիկ զտումն էր: Մակրոններին, բայդեններին, միշելներին դա չհուզեց: Ձևական արցունքներ թափեցին ու անցան առաջ: Նիկոլն էլ նույնն արեց ու հիմա դրսի տերերի թելադրանքով Հայաստանն է դնում զոհասեղանին:
Գլոբալիստների համար Թուրքիան Ռուսաստանի դեմ աշխատելու բնական դաշնակից է: Նիկոլ Փաշինյանն իր կաշվի ու աթոռի փրկության հարցում ապավինում է հենց Թուրքիային: Զուգահեռաբար նա շարունակում է օգտագործվել գլոբալիստների կողմից՝ Հայաստանը դարձնելով մանրադրամ:
Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ում ընդդեմ Ռուսաստանի բանաձև է քվեարկվել, որին միացել է նաև Հայաստանը: Ըստ այդ բանաձևի՝ ՌԴ-ն Ուկրաինայի մասով ագրեսոր է ճանաչվել: Այսինքն՝
Հայաստանը, որը դե յուրե Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ԵԱՏՄ անդամ է,
Հայաստանը, որտեղ կա ռուսական ռազմաբազա,
Հայաստանը, որի անվտանգային համակարգը մեծապես Ռուսաստանից է կախված, ագրեսոր է ճանաչում նույն Ռուսաստանին և հանդես գալիս Ուկրաինայի կողմից: Եվ դա այն դեպքում, երբ Ուկրաինան մշտապես գործել է հօգուտ Ադրբեջանի, ողջունել է ադրբեջանական ագրեսիան՝ ընդդեմ Արցախի, 44-օրյա պատերազմի արդյունքների մասով շնորհավորել է Ադրբեջանին:
Ուշագրավն այն է, որ ՄԱԿ-ում հակառուսական բանաձևին դեմ է քվեարկել ԱՄՆ-ը, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը: Վերջինս հաստատ դիվիդենտներ է քաղելու այս ամենից: Բնականաբար՝ Հայաստանի հաշվին:
Սա Նիկոլ Փաշինյանի կողմից պրոթուրքական ու հակահայկական հերթական քայլն է, որից օգտվելու են Թուրքիան ու Ադրբեջանը: Քանի որ հայ-ռուսական հարաբերությունների վատացումից միայն այս երկու երկրները կարող են օգտվել: Սա պոզով ու պոչով դավաճանության վառ օրինակ է:

Նմանատիպ նյութեր

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է․ Հակոբ Կուրեղյան

  «Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի: Ըստ էության՝...

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կարող են քննարկել նոյեմբերի 11-ին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար...