Ինչքան էլ ուզեցան խառնել՝ չստացվեց, թեկնածուներն իրենց շատ ճիշտ դրսևորեցին. Վարդան Ղուկասյան

16 Ապրիլի, 2025

Շատ համերաշխ ընտրություն կատարվեց, ինչքան էլ ուզեցան խառնել՝ չստացվեց, թեկնածուներն իրենց շատ ճիշտ դրսևորեցին: Այս մասին Գյումրու ավագանու անդրանիկ նիստում ասաց քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ազգաբնակչությանն իրենց տված ձայների համար: Որդեգրելու ենք համերաշխությամբ, խաղաղությամբ, կառուցողական՝ հիմք ընդունելով հավատքն ու հայրենիքը: Շատ պարտավորեցնող է այն մարդու համար, ով մանավանդ աշխատել է  13 տարի:

Ես որդեգրելու եմ մի սկզբունք, եթե քաղաքի շահը, երկրի շահը որեւէ մեկն ուզում է ոտք պահել, միանշանակ ինքը հասարակության առաջ, Աստծո առաջ պատասխան կտա:

Լսելու ենք բոլորին, ոչ միայն թեկնածուներին: Եթե քաղաքում որեւէ մեկը կլինի, ՀԿ-ներ կլինեն, որոնք ի շահ քաղաքի կներկայացնեն ծրագրեր, մենք անպայման պետք է քննարկենք: Ես լսելու ունակություն ունեմ:

Եթե մտքով, ուղեղով մտածեի, ավելի լավ է ինչ որ մի տեղ ավելի հանգիստ ապրեի: Քաղաքապետ աշխատած ժամանակ 5 փամփուշտ իմ մարմնի մեջ է հայտնվել, որովհետեւ ես ճշմարտությունն էի պահում: Ես անձնական խնդիր չեմ ունեցել, դրանք քաղաքական պատվեր են եղել, Մեր տղերքը մահացել են, թող լույս իջնի իրենց շիրիմներին:

Տեսնելով երկրի վիճակը, թե ուր են մեզ տանում, տեսնելով քաղաքի վիճակը, մարդիկ ինձ ասում են՝ ինչքա՞ն կարող ենք այսպես մնալ: Դրանից ելնելով ես առաջադրել եմ իմ թեկնածությունը»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Ավտովթար՝ Հաղարծինի ճանապարհին. տուժածներ կան

Ավտովթար՝ Հաղարծինի ճանապարհին. տուժածներ կան

Օգոստոսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին Երևանի բնակիչ 22-ամյա Սարգիս Շ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին,...

Արցախի Հանրապետության հռչակագրի հեղինակը այսօր գտնվում է Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում․ Միկոյան

  «Հենց առաջին իսկ կալանավորումից սկսած՝ դրանք եղել են աշխարհաքաղաքական կալանքներ՝ այդ փուլի համար նախագահ Քոչարյանին մեկուսացնելու նպատակով։ Եթե այս մեկը շատ ակնհայտ Բաքվից եկող պատվեր է, շատ ակնհայտ, այսինքն՝ քննարկման առարկա չէ, թե...

Հայաստանն ու Իրանը կստեղծեն «Պարզեցված մաքսային միջանցքի» ռեժիմ

Հայաստանն ու Իրանը կստեղծեն «Պարզեցված մաքսային միջանցքի» ռեժիմ

Հայաստանն ու Իրանը կստեղծեն «Պարզեցված մաքսային միջանցքի» ռեժիմ։ Երկու երկրների միջև համապատասխան արձանագրության նախագիծը հավանության է արժանացել Հայաստանի կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում։ Պետական եկամուտների կոմիտեի պարզաբանական փաստաթղթում, մասնավորապես, նշվում...

Ծանր մետաղներ՝ հողում, նստվածքներում, փոշու և մարդկանց մեզի մեջ. չեխ փորձագետներն ուսումնասիրել են Սյունիքի բնակավայրերը. «Հետք»

Ծանր մետաղներ՝ հողում, նստվածքներում, փոշու և մարդկանց մեզի մեջ. չեխ փորձագետներն ուսումնասիրել են Սյունիքի բնակավայրերը. «Հետք»

Գրեգորի Մալյուկովը, Նիկոլա Ելինեկն ու Մարսելա Չերնոխովան Չեխիայից Կապան էին հասել՝ ներկայացնելու իրենց կազմակերպության՝ «Առնիկայի» գիտական հետազոտության արդյունքները: Մեր զրույցի հաջորդ օրը նրանք պատրաստվում էին Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանրայնորեն ներկայացնել...

Ռուսաստանում սկսում են դրոններով բեռնափոխադրումների փորձնական նախագիծը

Ռուսաստանում սկսում են դրոններով բեռնափոխադրումների փորձնական նախագիծը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է ստեղծել դրոնների միջոցով բեռնափոխադրումների նոր համակարգ։ Նախագահի խոսքով՝ ինքնավար անօդաչու համակարգերը հատկապես պահանջված են Արկտիկայում և Հեռավոր Արևելքում, այդ թվում՝ դժվարամատչելի շրջաններում,...