Հաջորդը հարկվելու են արտագնա աշխատանքի մեկնողները, հետո գյուղատնտեսությամբ զբաղվողները․ Խաչատրյան

15 Ապրիլի, 2025

ՔՊ-ն չընդունեց եկամտի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը չեղարկելու «Հայաստան» խմբկացության առաջարկը։

Հարցը զեկուցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ նշելով, որ այն ստվերի կրճատմանը միտված չէ, քանի որ ստվերային եկամուտներն այպես թե այնպես թաքցնելու են։

Պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ ասաց, թե օրենքը հավելյալ հարկեր մտցնելու նպատակ է հետապնդում։

«Ձեր կարծիքով կառավարությունը հետաքրքրվածությունից դրդվա՞ծ է ուզում 300 հազարից ավել փոխանցումների մասին տեղեկություններ ստանա։ Ո՛չ, հաջորդը հարկվելու են արտագնա աշխատանքի մեկնողները, հետո հարկվելու են գյուղատնտեսությամբ զբաղվողները։ Այս օրենքը բացարձակապես հայտարարագրման մշակույթի հետ կապ չունի, սոցիալական պաշտպանության հետ կապ չունի։ Սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան

Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան

«Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Աբրահամ Դանագոզյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի աջակցության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում զորակցություն է հայտնել Ծառուկյանին և անհիմն համարել ընկերության նկատմամբ իրավապահների...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Օլիմպավանի» աշխատողների և հաճախորդների բողոքի ակցիան

Գագիկ Ծառուկյանին պատկանող և այս պահին կապարակնքված մի շարք ձեռնարկությունների մոտ ակցիաներ են՝ ի աջակցություն ԲՀԿ կալանավորված առաջնորդի։ Ուղիղ հեռարձակումը «Օլիմպավան» մարզական կենտրոնից է։ Մանրամասները՝ ուղիղ...

Մենք թուրքի հետ հաց չենք կիսի, թուրքը մեր թշնամին է․ քաղաքացի 

«Ո՞ւմ շահերից էր գործում Փաշինյանը՝ փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Արդյո՞ք ժողովրդի։ Ռուսների հետ հայերի հարաբերությունների վատ լինելը կարելի՞ է դրական համարել»,- այս հարցն է տրվել Լոռու բնակիչներին։ Կարծիքները՝...

Կտրուկ վատացել է Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը․ «Հրապարակ»

Կտրուկ վատացել է Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է: Նա տեսել է և շատ ծանր է տարել տարածված տեսանյութերն ու...