Տեսե՞լ եք ինչ է կատարվում աշխարհում։ Իհարկե տեսել եք։ ԱՄՆ-ն տնտեսական, առևտրային թեմաների մեջ է բազմաթիվ երկրների հետ, Եվրամիության հետ, Չինաստանի հետ չգիտեմ անգամ ինչպես բնութագրել, ու պատճառը իմ կարծիքով միայն մաքսատուրքը չէ։ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարծես մոտ են Ուկրաինայի հարցում ինչ-որ կերպ համաձայնությանը, Ռուսաստանը դերը գնալով ուժեղացնում է և արդեն կասկած չի թողնում, որ Ուկրաինային ջախջախելով, թուլացրել է զուգահեռաբար նաև Եվրոպային։ Իսրայելը վերկսել է Գազայում պատերազմը, Իսրայելն ու Ադրբեջանը նաև ակտիվ ռազմական համագործակցության մեջ են։ Իրան-Ամերիկա հակամարտությունը գնալով ավելի է խորանում։ Չերկարացնեմ, բոլոր երկրներում ինչ-որ գործընթացներ են, ու մենակ Նիկոլի ղեկավարությամբ Հայաստանն է, որ ոչ մի բանի հետ կապ չունի, տաշեղի նման մի կողմի վրա ընկած։
Վերջին մեկ տարվա ընթացքում կատարված կարևոր իրադարձություններից մի քանի բան թվարկեմ՝ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով Չինաստանից Թուրքիա բեռնատար գնացք է գործարկվում՝ անցնելով Միջին Ասիա-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան և հասնելով Թուրքիա: Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Բուլղարիան Բաքվում հուշագիր են ստորագրել «կանաչ» էներգետիկ միջանցքի մասին։ Վրաստանի կառավարությունը ԱՄԷ-ի խոշորագույն ընկերություններից մեկի հետ կնքել է 6 մլրդ դոլարի ներդրումային համաձայնագիր։ Թուրքիան ու Ադրբեջանը կառուցեցին Իգդիր-Նախիջևան գազատար։ Վրաստանը Չինաստանին հրավիրեց մեծ խորություն ունեցող նոր նավահանգիստ-հանգույց կառուցելու։ Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան ստորագրեցին Սև ծովով ստորջրյա բարձրավոլտ փոխանցման մալուխի կառուցման մասին: Սաղ էս տարի է եղել, սաղ կապ ունի մեր տարածաշրջանի երկրների հետ։ Հայաստանը որևէ մեկի հետ որևէ տեղ, որևէ ծրագրի մասնակցե՞լ է։ Չասեք դե Ադրբեջանի հետ կոնֆլիկտ կա։ Ադրբեջանն էլ մեզ հետ կոնֆլիկտ ունի, բայց ինչեր է անում։
Ռուսաստանից Իրան գազատար է կառուցվում, որը անցնում է Ադրբեջանի տարածքով։ Վրաստանն ու Ադրբեջանը երկաթուղային համատեղ ընկերություն են ստեղծել, որպեսզի զարգացնեն տարածաշրջանային տրանսպորտային կապերը։ Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանը ուսումնասիրում են էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորման հնարավորությունը: Իրանն ու Ադրբեջանն արձանագրություն են ստորագրել Արաքս գետի ջրային և էներգետիկ ռեսուրսների համատեղ օգտագործման մասին։ Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը կառուցում են էլեկտարէներգետիկ միջանցք: Թուրքիան ու Վրաստանը Անկարան Վրաստանին միացնող արագընթաց երկաթուղի են կառուցում։ Ադրբեջանը, Թուրքմենստանը, Վրաստանն ու Ռումինիան «Սև ծով-Կասպից ծով» տրանսպորտային երթուղի են ստեղծում։ Դու մեկի հետ մի բան ստեղծո՞ւմ ես։ Մեգանախագիծ է Հնդկաստանը Իրանի տարածքով Ռուսաստանին կապող «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքը։ Ինչո՞ւ Հայաստանը դուրս թողեցիք նախագծից։ Ադրբեջանը դիմել է ԲՐԻԿՍ-ին միանալու համար, Թուրքիան ևս։ Հայաստանը հպարտորեն հայտարարել է, որ չի միանալու։ ԲՐԻԿՍ-ը մի կազմակերպություն է, որը ներառում է աշխարհի բնակչության գրեթե կեսը, մոլորակի տարածքի 1/3-ը։ Սաղ ձգտում են ԲՐԻԿՍ, Հայաստանը ասում է չէ, մենք գնում ենք խորտակվող ԵՄ, չնայած, որ էնտեղ էլ չեն ընդունում։ Էս սաղ թվարկածս նախագծերը, ժողովուրդ ջան, թե՛ տնտեսական նշանակություն ունեն, թե՛ աշխարհքաքաղաքական, թե՛ ռազմական։ Էն որ Նիկոլն ասում էր ապագա կա կա ապագա, ապագան էս ա․ մենք դուրս ենք մնում ամեն ինչից։ Հայաստանը դարձրել եք ոչ մեկին չպետքական մի բան, որը դուրս է մնում էներգետիկ, ռազմական, աշխարհաքաղաքական նախագծերից։ Էն դեպքում, երբ առաջ անգամ անհավանական պրոյեկտներ էինք անում, մեզ օրինակ էին բերում, մեզ հետ քննարկում էին, մեզ առաջարկում էին, հաշվի էին նստում։
Էս սաղ քեզ շրջանցել են, ոչ մեկի հետ կապ չունես։ Մի հատ բան ես հորինել, անունը դրել ես «խաղաղության խաչմերուկ», արդեն սաղ երկրները իրար հետ պայմանավորվեցին, հլը դու խաչմերուկիդ բուկլետն ես ցույց տալիս, որը նայում՝ դեմքիդ ժպտում են, հետո տանում մոտակա աղբարկղը գցում։ Սաղ իրար հետ համատեղ զարգացման պայմանագրեր են ստորագրում, իսկ դու էս 7 տարում երեք հատ թուղթ ես ստորագրել՝ մեկը նոյեմբերի 9-ի հանձնումն է, մյուս երկուսը Պրահայի ու Գրանադայի հանձնումները։ 7 տարի իշխանության է, հլը ասում է աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր։ Հետո խոսում է, որ 7 տարի անգրագետ էլ մնացել են։ Այո, անգրագետ ես, նաև անկանխատեսելի, նաև անթասիբ, նաև անինքնասեր, ու աշխարհը էդպես է ճանաչում։ Բա քո կարծիքով եթե մենք քեզ ճանաչում ենք որպես հող հանձնող, աշխարհում քեզ էդպես չե՞ն ճանաչում։ Դրա հմար էլ չեն ուզում հետդ խոսել, պայմնավորվել։ Դրա համար ենք ասում հել գնա, որ մեր մոտ մի բան ստացվի։
Որտեղ կա համաժողով, մասնակցում են, ելույթ են ունենում, ու արդյունք չունեցած հետ են գալիս։ Նիկոլը ԲՐԻԿՍ-ին մասնակցեց, հետո՞ ինչ։ Վահագն Խաչատուրյանը գնում է Բրյուսել՝ ինչ-որ համաժողովի ու հայտարարում՝ որոշ երկրներ շարունակական ջանքեր են գործադրում, որ Հայաստանը մեկուսացնեն տարածաշրջանային և անդրտարածաշրջանային ծրագրերից։ Դուք արդեն մեկուսացել եք, ու ոչ թե որոշ երկրների պատճառով, այլ ձեր քաղաքական փոփոխական կողմնորոշումներով, անհասկանալի կեցվածքով, խոսույթով։ Սաղ աշխարհին հայտնի է, որ Ռուսաստանը ուժեղանում է, էս ֆոնին ձեր արտգործնախարարը ԱՊՀ նիստին չի մասնակցում, որովհետև ՌԴ-ում է, այլ գնում է Թուրքիայում՝ Անթալիայում ինչ-որ միջոցառման։ Ի՞նչ արդյունքով է հետ գալու։ Պատվիրակությամբ գնացել եք Թուրքիա, քո բանագնաց Ռուբինյանն ասում է շատ լավ հանդիպում եմ ունեցել, նրանց բանագնաց Քըլըչը ասում է հարաբերությունների բարելավման մասով նորություն չկա։ Երևի չեն թռել դեմքներիդ, արդեն համարում եք լավ հանդիպում։
Մի հատ աշխարհի քարտեզը դիր դեմդ ու մի երկրի վրա մատդ դիր, որին դու պետք ես։ Առաջ պետք էիր, գործոն էիր, քո դիվանագիտությամբ, քո բառապաշարով, Արցախով, դաշնակիցներով, ռազմավարական գործընկերներով, Սփյուռքով։ Հիմա ոչ մեկն էլ չունես, դուխ էլ չունես, դիմադրություն էլ չունես, խելքն էլ՝ վրադիր։ Ամեն ինչից պոկել ես, կտրել ես ու դարձել ես լրիվ անիմաստ։ Նիկոլն ասում է՝ կարևորը ոչ թե այն է, որ պրոբլեմ ունես, այլ այն է, որ հասկանաս, որ պրոբլեմ ունես։ Հիմա դուք չեք հասկանո՞ւմ ինչի մեջ եք։
Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գիծ էիք սարքում, ի՞նչ եղավ։ 7 տարի է՝ ամեն օր հայտարարում եք նոր ատոմայկայանի մասին, հիմքը փորել ե՞ք։ Ռուսական վարկը հետ տվիք, թե բա՝ մենք ռուսների հետ չունենք, Ամերիկայի հետ կբանակցենք։ Ո՞ւ։ Էդ Ամերիկայի դաշնակից Թուրքիան ռուսների հետ համատեղ արդեն երկրորդ ատոմակայանն է սարքում, որովհետև, ըստ երևույթին, ավելի ձեռնտու է՝ էժան. բայց մենք, որ դաշնակիցն ենք ՌԴ-ի, նրանց հետ պայմանավորվածությունը չեղարկում ենք ու բանակցություն ենք սկսում Ամերիկայի հետ, որ թանկով կառուցենք, ու ոչ էլ կառուցում ենք։
Մեր էս վիճակը հենց մեկ մարդու պատճառով է։ Ու գիտե՞ք, որ ոչ միայն դրսում է այդպես, այլև երկրի ներսում։ Այսինքն ինձնից լավ գիտեք։ Բայց նաև իմացեք, որ այսպես չպետքական է նա նաև թմի ներսում։ Իր ձեռքը կրակն են ընկել։ Թիմի ներսից անընդհատ խոսակցություններ են գալիս-հասնում, որ իրար մեջ արդեն քննարկում են, թե ինչքան լավ կլիներ, որ Նիկոլը որևէ մասնակցություն չունենար Գյումրու ընտրություններին, Երևանի ընտրություններին, կարող ա մի հաջողության հասնեին։ Գիտեն իրենք, որ էսօր մեր երկրի դեմքը աղավաղողը, ՔՊ-ն էլ կործանման տանողը Նիկոլն է։
Կարճ ասած՝ հայտնվել ենք մի վիճակում, երբ երկրի ղեկավարը ոչ մեկի հետ կապ չունի, նրանից ոչինչ կախված չէ։ Նրա ներկայությունը զգում ենք միայն մենք՝ մեզ, մեր երկրին հերթական վնասը տալու ժամանակ։ Նրա ներկայությունից լիուլի օգտվում են մեր թշամիները, իսկ մյուսների համար մեկ է իր գոյությունը։ Ասենք ՀԱՊԿ նիստ է, Հայաստանը չի մասնակցում, ի՞նչ եք կարծում, Նիկոլի բացակայությւոնը որևէ մեկը զգո՞ւմ է։ Իսկ որ մասնակցում է, որևէ մեկին պե՞տք է։ Սա ցավով եմ ասում, որովհետև խոսքը ոչ միայն Նիկոլի, նաև Հայաստանի մասին է։
Նիկոլ Փաշինյանի ելույթները միշտ քննադատած լինելով, այնուամենայնիվ ընդունում եմ, որ մեկ ելույթ շատ ճիշտ է․ երեկվա կառավարության նիստում նրա խոսքն էր, որ ինքը՝ ամբողջ թիմով․ տգետ է։ Ու մեզ հետ կապված այս իրավիճակը կփոխվի այդ տգետների իշխանութան հեռացումից անմիջապես հետո։ Հեռացում ինքը կտրուկ կփոխի իրավիճակը։ Իսկ երբ եկավ նորմալ ղեկավար, գործիքից կփոխվենք ու էլի կդառնանք գործոն։
Սևակ Հակոբյան