«Անտեր» ու անտնօրեն իմ Էրեբունի․ Yerkir.am

10 Ապրիլի, 2025

Yerkir.am-ը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել Էրեբունի թանգարանի հետ կապված զարգացումները: Մեր նախորդ անդրադարձներում արդեն նշել ենք, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տիրում է «անտեր ու անտնօրեն» վիճակ: Երբ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր երդմնակալության ժամանակ ձեռքը դնում էր Երևանի ծննդյան վկայականը համարվող Արգիշտի արքայի սեպաագիր արձանագրության վրա, թվում էր, թե գոնե Էրեբունու նկատմաբ պետք է լիներ առանձնահատուկ վերաբերմունք: Բայց, դեպքերը զարգացան լրիվ հակառակ կերպով։

Էրեբունի թանգարանում արդեն տևական ժամանակ է, ինչ տիրում է բարձիթողի վիճակ: Շուրջ 11 ամիս թանգարանը չունի տնօրեն, իսկ 2024 թվականի հոկտեմբեր ամսվա առաջին կեսին՝ շուրջ 15 օր Էրեբունի թանգարանը չի ունեցել ոչ միայն տնօրեն, փոխտնօրեն, այլ նույնիսկ տնօրենի պարտականությունները կատարող ժամանակավոր պաշտոնակատար: Այսինքն, Երևանի քաղաքապետարանը, որի ենթակայության տակ էլ գտնվում է Էրեբունի թանգարանը, «թքած ունենալու» քաղաքականություն է վարում հայոց պատմության ու ինքնության, մայրաքաղաք Երևանի կարևորագույն խորհրդանիշներից մեկի՝ Էրեբունու համար: Հետաքրքիր է՝ ո՞ր իրավական ակտով է սահմանված, որ նման առանձնահատուկ թանգարանը պետք է չունենար ղեկավար:

Փաստենք, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համակարգում են գտնվում «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերը:

Դեռևս 2024 թ. նոյեմբեր ամսին «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողին տված հարցազրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը հավաստիացրել էր, որ 2024 թ. վերջին հայտարարվելու է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի մրցույթ: Սակայն, Գոշ Սարգսյանի խոսքն իրականություն չդարձավ:

Մեր ունեցած տեղեկություններով՝ թանգարանի տնօրեն դառնալ շատերը մերժում էին՝ հաշվի առնելով, որ «Էրեբունին» երկար տարիներ մեծ հաջողությամբ ղեկավարել է անվանի հնագետ Միքայել Բադալյանը, ում տնօրինության օրոք թանգարանը գրանցել էր աննախադեպ ձեռքբերումներ և միջազգային հեղինակություն: Մյուսներն էլ պատճառաբանել են թանգարանի տնօրենի համար նախատեսված «խղճուկ» աշխատավարձը, որն, առանց հարկերի կազմում է շուրջ 170,000 դրամ:

Կրկին մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 8-ին Երևանի քաղաքապետարանում վերջապես տեղի է ունեցել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթը, որին դիմել է հնագետ Արտավազդ Զաքյանը: Ըստ տեղեկությունների՝ Արտավազդ Զաքյանին չի հաջողվել հաղթահարել տնօրենի մրցույթի համար ներկայացված պահանջները, և Էրեբունի թանգարանը կրկին մնացել է առանց տնօրեն:

Անցյալ տարեվերջին հայտնել էինք, որ մեր հրապարակումը լուրջ իրարանցում է առաջացրել քաղաքապետարանում, և 2024 թ. նոյեմբերի 14-ին՝ ստիպված, ճարահատյալ և շուտափույթ կերպով քաղաքապետարանից թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անահիտ Թելունցին նշանակել են արգելոց-թանգարանի ժամանակավոր պաշտոնակատար: Վերջինս վաստակաշատ կին է, երկար տարիներ աշխատել է կոնկրետ իրեն վերապահված ոլորտում, սակայն չունի վարչական աշխատանքի փորձ, ինչպես ինքն էր նշել մեզ հետ հարցազրույցում՝ թանգարանի զարգացման ծրագիր և այլն: Նրան առաջարկել են լինել տնօրենի ժ.պ., նա էլ ստիպված համաձայնել է: Եվ այդ ամենը զուտ այն բանի համար, որ քաղաքապետարանի համապատասխան վարչությունը գլուխն ազատի ավելորդ աղմուկից ու քաղաքապետի առաջ խայտառակվելուց, իսկ թանգարանի աշխատակիցները կարողանան աշխատավարձ ստանալ: Ավելին, եթե տնօրինության կողմից որևէ մեկը չստորագրեր, և անտեր վիճակը շարունակվեր, ոչ միայն աշխատավարձ չէին ստանալու, այլև անգամ թանգարանը ջեռուցում չէր ունենա։

Փաստենք, որ այս «բարդակի» արդյունքում թանգարանը մեկ տարի է, ինչ չունի գլխավոր ցուցադրություն, ինչը ամոթալի իրողություն է, եթե չասենք՝ խայտառակություն, «Էրեբունու» նման կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող հաստատության համար: Ե՞րբ է շտկվելու այս վիճակը, ե՞րբ, ի վերջո, թանգարանը կունենա գլխավոր ցուցադրություն, վարչական աշխատանքի փորձառություն, նեղ մասնագիտական կարողություններ ունեցող տնօրենի պաշտոնակատար, այնուհետև՝ տնօրեն, ով կվերականգնի թանգարանի նախկին հեղինակությունն ու միջազգային կշիռը: Երևանի քաղաքապետը, փոխքաղաքապետը կամ մշակույթի և տուրիզմի վարչության պետը ե՞րբ են վերջին անգամ այցելել Էրեբունի թանգարան և հետաքրքրվել թանգարանի խնդիրներով: Այս հարցերի պարզաբանման համար կրկին զանգահարեցինք թանգարանի նախկին գլխավոր ֆոնդապահ, այժմ արգելոց-թանգարանի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Թելունցին, ով, ի զարմանս մեզ, կտրականապես չպատասխանեց մեր հարցերին, երբ իմացավ՝ ով է իրեն զանգահարողը.

-Բարև Ձեզ, տիկին Թելունց, ինչպե՞ս եք:

-Բարև Ձեզ, ոչինչ, ոչինչ:

-Մի քանի հարց ունենք, մի երկու րոպե Ձեր ժամանակից խլենք:

-Ու՞մ հետ եմ խոսում, կներեք:

-Վահե է իմ անունը, Yerkir.am լրատվականից եմ:

-Վահե Սարգսյա՞ն, հա՞:

-Այո, այո:

-Ես որ չպատասխանեմ Ձեր հարցերին կլինի՞:

-Ինչու՞, տիկին Թելունց:

-Ես չեմ ուզում պատասխանել լրատվությանը, եթե հարցեր ունեք՝ զանգեք քաղաքապետարան: Կներեք:

-Բայց ես ի՞նչ վատ բան եմ արել Ձեզ:

-Չէ, Դուք բան չեք արել, ուղղակի ես լրատվությանը ոչ մի հարցազրույց չեմ տալիս:

-Արգելե՞ն են Ձեզ խոսել:

-Չէ, ես ինքս չեմ սիրում:

-Բայց նախորդ անգամ խոսեցինք նորմալ:

-Նախորդ անգամ սխալվեցի ես, հետո ձեր գրած հրապարակումից փոշմանեցի, որ հարցազրույց եմ տվել: Կներեք:

-Լավ, բայց…

Բառի կեսից Էրեբունի թանգարանի տնօրենի պաշտոնակատարը դրեց լսափողը: Հիշեցնենք՝ նախորդ հարցազրույցում ամենայն հարգանքով ենք վերաբերվել տիկին Թելունցի անձին ու, իբրև ֆոնդապահ, մասնագիտական անցյալին և այդ ամենը նշել հրապարակման մեջ: Փոխարենը քննադատել էինք քաղաքապետարանին՝ ստեղծված քաոսի համար: Ենթադրում ենք՝ կամ դա է պատճառը, և կրկին ենթադրաբար, քաղաքապետարանից արգելել են Անահիտ Թելունցին մեզ հարցազրույց տալ, կամ Անահիտ Թելունցի վստահ հաստատումները, որ Ուրարտուն միանգամայն ընդունում է իբրև հայկական ժառանգություն, ինչպես նաև հաստատում է Էրեբունի – Երևան կապը:

Հիշեցնենք, որ Փաշինյանի իշխանությունը, տուրք տալով թուրքական նարատիվներին, իր դասագրքերում և կրթական համակարգին մոտ կանգնած որոշ անձանց բերանով փորձում է օտարել ուրարտական ժառանգությունն ու կտրել Էրեբունի-Երևան կապը: Չի բացառվում՝ Թելունցի այս հայտարարությունը ևս զայրացրել է Տիգրան Ավինյանին, Ժաննա Անդրեասյանին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին, քանի որ այդ ամենը կարող է հասնել Ռ. Էրդողանին ու զայրացնել նրան:

Ինչևէ: Մեր վերոնշյալ հարցերը հրատապ են, պահանջում են նաև կոնկրետ  պատասխաններ: Ուստի, մենք դրանք գրավոր ներկայացրել ենք քաղաքապետարան և հետամուտ ենք լինելու, որ հասարակությունն իմանա, թե ինչպիսի՞ վերաբերմունք ունի Տիգրան Ավինյանն այն հաստատության նկատմամբ, որտեղ պահվող արձանագրության (Երևանի անձնագրի) վրա ձեռքը դրել ու երդվել է:

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. Արա Ղազարյան

Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով ՄԻԵԴ վճիռը Մեծ Պալատ. Արա Ղազարյան

Ադրբեջանը բողոքարկել է մայոր Թորոյանի գործով Եվրոպական դատարանի հունիսի 18, 2026 թվականի վճիռը Մեծ Պալատ (V.T. and others v. Azerbaijan)։ «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով դիմումատուի ներկայացուցիչ, իրավաբան Արա Ղազարյանը գրում է. «Դա սպասելի էր։ Բողոքը դեռ...

Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes»․ կա վիրավnր

Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes»․ կա վիրավnր

Երեկ` սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Դավիթ Անհաղթ -Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Mercedes»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց,...

Եվրոպական վեց երկրներ պահանջում են ԵՄ բյուջեի միջոցներն ուղղել ռազմարդյունաբերությանը

Եվրոպական վեց երկրներ պահանջում են ԵՄ բյուջեի միջոցներն ուղղել ռազմարդյունաբերությանը

Եվրոպական վեց երկրների իշխանությունները վերջնագիր են ներկայացրել ԵՄ նոր երկարաժամկետ բյուջեի վերաբերյալ, Ռիա նովոստիի փոխանցմամբ՝ գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով նրանց հայտարարությունը։ «Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և ևս հինգ երկրների ղեկավարներ սպառնացել...

Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. Սպուտնիկ

Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. Սպուտնիկ

Սահմանազատման հայաստանյան հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը պատասխանել է Տիգրանաշենի տարածքը խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի մասին Sputnik Արմենիայի հարցմանը։ Մենք հետաքրքրվել ենք՝ հայկական...

Նիկոլ Փ․-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փ․-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքացի Նիկոլ Փ․-ի ապօրինի հրահանգով մեր դեմ «կարված» գործի դատավարությունը փակ է։ Մեզ արգելել են` «գործի» մանրամասների հրապարակայնացումը։ Մեզ արգելված է խոսել, բայց Հ1-ը շարունակում է լկտի ստեր տարածել՝ կրկին շրջանառության մեջ դնելով այն մեղադրանքները, որոնցից...