Ով ուզում ա, թող գա ասի՝ ձեր տեղը վճարում եմ, մենք ճանապարհը կբացենք․ ակցիայի մասնակից

10 Ապրիլի, 2025

Այսօր առավոտյան Քասախ գյուղի բնակիչները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին։ Ակցիայի մասնակիցները պահանջում են վերադարձնել թիվ 59 երթուղին, որն ապահովում էր Քասախից փոխադրումը  Երևան: Քասախցիներին առաջարկվել է հանդիպում Կոտայքի մարզպետի հետ` խնդիրը քննարկելու համար։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան և Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը: Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարեցին, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այդ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի և կվերադառնա Երևան: Իսկ ահա Քասախ համայքնի համար թիվ 59 երթուղին հանվում է:

Նշենք, որ  բողոքի ակցիաները սկիզբ էին առել ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝  Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի  Ֆիզիկայի ինստիտուտ,  վերջին ավտոբուսը  նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։

Նմանատիպ նյութեր

Ավտովթար՝ Հաղարծինի ճանապարհին. տուժածներ կան

Ավտովթար՝ Հաղարծինի ճանապարհին. տուժածներ կան

Օգոստոսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին Երևանի բնակիչ 22-ամյա Սարգիս Շ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին,...

Արցախի Հանրապետության հռչակագրի հեղինակը այսօր գտնվում է Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում․ Միկոյան

  «Հենց առաջին իսկ կալանավորումից սկսած՝ դրանք եղել են աշխարհաքաղաքական կալանքներ՝ այդ փուլի համար նախագահ Քոչարյանին մեկուսացնելու նպատակով։ Եթե այս մեկը շատ ակնհայտ Բաքվից եկող պատվեր է, շատ ակնհայտ, այսինքն՝ քննարկման առարկա չէ, թե...

Հայաստանն ու Իրանը կստեղծեն «Պարզեցված մաքսային միջանցքի» ռեժիմ

Հայաստանն ու Իրանը կստեղծեն «Պարզեցված մաքսային միջանցքի» ռեժիմ

Հայաստանն ու Իրանը կստեղծեն «Պարզեցված մաքսային միջանցքի» ռեժիմ։ Երկու երկրների միջև համապատասխան արձանագրության նախագիծը հավանության է արժանացել Հայաստանի կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում։ Պետական եկամուտների կոմիտեի պարզաբանական փաստաթղթում, մասնավորապես, նշվում...

Ծանր մետաղներ՝ հողում, նստվածքներում, փոշու և մարդկանց մեզի մեջ. չեխ փորձագետներն ուսումնասիրել են Սյունիքի բնակավայրերը. «Հետք»

Ծանր մետաղներ՝ հողում, նստվածքներում, փոշու և մարդկանց մեզի մեջ. չեխ փորձագետներն ուսումնասիրել են Սյունիքի բնակավայրերը. «Հետք»

Գրեգորի Մալյուկովը, Նիկոլա Ելինեկն ու Մարսելա Չերնոխովան Չեխիայից Կապան էին հասել՝ ներկայացնելու իրենց կազմակերպության՝ «Առնիկայի» գիտական հետազոտության արդյունքները: Մեր զրույցի հաջորդ օրը նրանք պատրաստվում էին Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանրայնորեն ներկայացնել...

Ռուսաստանում սկսում են դրոններով բեռնափոխադրումների փորձնական նախագիծը

Ռուսաստանում սկսում են դրոններով բեռնափոխադրումների փորձնական նախագիծը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է ստեղծել դրոնների միջոցով բեռնափոխադրումների նոր համակարգ։ Նախագահի խոսքով՝ ինքնավար անօդաչու համակարգերը հատկապես պահանջված են Արկտիկայում և Հեռավոր Արևելքում, այդ թվում՝ դժվարամատչելի շրջաններում,...