Արտոնյալ մեղադրյալը պատգամավոր չդարձավ. «Ժողովուրդ»

10 Ապրիլի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արշակ Օրդուխանյանը, որը պետք է, ըստ հերթականության, փոխարիներ մանդատը վայր դրած ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին, անցնում է մի քրեական գործով:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելով եւ օգտագործելով, կազմակերպել է անօրինական միգրացիա:

Եվ, դատելով իրավիճակից, նա «արտոնյալ» մեղադրյալ է։ Բանն այն է, որ դատավոր Մկրտչյանը գործով մեղադրյալ Արշակ Օրդուխանյանի պաշտպան Սիմոն Հարությունյանի միջնորդությունը բավարարել է, եւ Մեղադրյալ Օրդուխանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, վերացրել է, իսկ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված գրավը 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամի չափով թողել է անփոփոխ։ Խափանման միջոցը փոխել են Օրդուխանյանի առողջական խնդիրների պատճառով։ Դատարանի՝ միանգամից նման որոշում կայացնելը խիստ կասկածների տեղիք է տալիս, քանի որ հասարակ քաղաքացու դեպքում դատարանը այդքան բարեհոգի չէր գտնվի եւ կմերժեր, մինչդեռ ՔՊ-ական Օրդուխանյանի դեպքում, միգուցե, օգնել են քաղաքական կապերը։ Ավելին, հարց է առաջանում՝ այդ ինչ առողջական խնդիր է, որ Արշակ Օրդուխանյանը բուժումը չի կարող իրականացնել Հայաստանում եւ պարտադիր պետք է դուրս գա երկրից։

Հավելենք, որ մամուլում լուրեր կան, որ նա հրաժարվել է մանդատը վերցնելուց, եւ իր ինքնաբացարկը հաստատված է նոտարական կարգով։

Ասել է թե՝ նա հիմա երկրում չէ, ու հարց է՝ կվերադառնա, թե ոչ։

Նկատենք, որ ըստ մամուլի՝ Արշակ Օրդուխանյանը 2021 թվականի նոյեմբերին նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հասարակական հիմունքներով խորհրդական, իսկ 2022 թվականի մարտի 14-ից մինչ օրս էլ ՊՆ-ին տարբեր ծառայություններ մատուցող «Զինառ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, նաեւ «Արշակ եւ Լուսինե» ՍՊԸ-ի հիմնադիրը: 2009 թվականին նա Արգավանդում խաղատուն բացելու լիցենզիա է ստացել, նաեւ գրավատուն է ունեցել եւ այլն։

Շարունակելի…»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել

Ադրբեջանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» զարգացման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստանից և Հայաստան ընդհանուր առմամբ տեղափոխվել է ավելի քան 60 հազար տոննա բեռ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստան է մատակարարել նաև ավելի քան 20 հազար տոննա նավթամթերք։...

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ. Սիրուշո

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ. Սիրուշո

Իմ պատասխաններն իմ դեմ արվող քայլերին միշտ այս տեսքն են ունենալու՝ գործով. լինի համերգ, թե խանութ։ Այս մասին գրել է երգչուհի Սիրուշոն։ «Շնորհակալ եմ ինձ շրջապատող պայծառ, համառ, անսահման դրականություն տարածող մարդկանց՝ թիմից մինչև հաճախորդ/ հանդիսատես»,- գրել է...

Հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ՝ միաժամանակ․ Սաղաթելյան

Հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ՝ միաժամանակ․ Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հրապարակումը․ «Իր ինքնությունը պահպանելու համար հայ մարդը պետք է պայքարի Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ: Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, իսկ Երևանում ջնջում են...

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռшզմական գործողությունների. Պուտին

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռшզմական գործողությունների. Պուտին

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ ռազմական գործողությունների. դրա համար հիմքեր չկան, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա սադրանք է անվանել Էստոնիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության...

ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

Ռուսաստանը շարունակում է պահպանել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման արգելքը, քանի որ խախտումների վերացման վերաբերյալ հաստատումներ չեն ներկայացվել։ Այս մասին հայտնել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝...