Չինաստանը պատասխան մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների վրա՝ 84%

9 Ապրիլի, 2025

Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ առևտրային վեճի շրջանակներում Չինաստանի իշխանությունները հայտարարել են ամերիկյան ապրանքների ներմուծման նոր մաքսատուրքերի՝ 50%-ով ավելացման մասին` ի լրումն նախկինում սահմանված 34% մաքսատուրքերի: ԱՄՆ-ի բոլոր ապրանքների մաքսատուրքերն ապրիլի 10-ից ուժի մեջ կմտնեն 84% ընդհանուր դրույքաչափով, չորեքշաբթի օրը՝ ապրիլի 9-ին, Պեկինում հայտնել է Պեկինի ֆինանսների նախարարությունը:
Նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Չինաստանից ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին՝ 50%-ի չափով։ Դրանք ուժի մեջ են մտել ապրիլի 9-ից՝ նախապես հայտարարված 34% սակագների հետ միաժամանակ։ Արդեն գործող մաքսատուրքերի հետ մեկտեղ՝ ԱՄՆ չինական ապրանքների ներմուծման հատուկ առևտրային տուրքերի ընդհանուր գումարն այսպիսով կազմում է 104%։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն ասել է, որ Թրամփը սպասում է Պեկինից զանգի և խոստացել է «բարի լինել, երբ Չինաստանը ձեռք մեկնի իրեն»։ Միևնույն ժամանակ, մեկ օր առաջ ամերիկացի նախագահը բացառել էր Չինաստանի հետ մաքսատուրքերի հետ կապված հետագա բանակցությունների հնարավորությունը։

Թրամփի գործողությունները սուր քննադատության են արժանացել ամբողջ աշխարհի քաղաքական գործիչների և տնտեսագետների կողմից, իսկ ֆոնդային բորսաները առևտրային հակամարտությանը պատասխանել են ինդեքսների զգալի անկումով։ Բացի այդ, նավթի գները կտրուկ նվազել են։ Ամբողջ աշխարհում սպասվում է սպառողական գների աճ և տնտեսական աճի դանդաղում: Ինչպես նշում է dpa գործակալությունը, աշխարհի երկրների մեծ մասի համար նոր առևտրային մաքսատուրքեր մտցնելու` Թրամփի որոշումը ամենաագրեսիվ քայլն էր նրա առևտրային քաղաքականության մեջ:

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 %-ը. «Հետք»

Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 %-ը. «Հետք»

2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները և զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ մասին գրում է «Հետք» պարբերականը։ «Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական...

Ստիպում եք հանրայնացրել ձեզ ուղղված նամակները. Լիլիթ Գալստյանը՝ Սրբուհի Գալյանին

Ստիպում եք հանրայնացրել ձեզ ուղղված նամակները. Լիլիթ Գալստյանը՝ Սրբուհի Գալյանին

Սիրուն չի, Տիկին Գալյան, նաև՝ ազնիվ չէ. մեր ուշադրության կենտրոնում նաև ՔԿՀ-ներում տառապnղ մեր հարյուրավոր քաղաքացիներն են, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Աչքովս ընկավ Սրբուհի Գալյանի Հ1-տաղավարում զրույցը, ուր Արդարադատության նախարարը...

Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր

Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 2/1 հասեցի դիմաց՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են  2 «Mercedes», «Nissan Tiida», «Kia Forte» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։...

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Սևանի, Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին...

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բասիլիոս Մար Թոմա Մատթեոս III-ը զորակցություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցին։ «Մեզ միավորում են նույն հավատքը և...