Արարատ Միրզոյանը չլուսաբանված այց է ունեցել Դուբայ. ԱԳՆ-ն հերքելով՝ հաստատում է Միրզոյանի՝ Դուբայում գտնվելու հանգամանքը. «Փաստինֆո»

7 Ապրիլի, 2025

«Փաստինֆո»-ի դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, Արարատ Միրզոյանը գիշերակացով կանգ է առել Դուբայում, որտեղ ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ։

Տեղեկության վերաբերյալ լրատվամիջոցը մեկնաբանություն է խնդրել ԱԳՆ-ից՝ հարց ուղղելով նաև, թե ինչու չի հաղորդվել Արաբական Միացյալ Էմիրություններ Արարատ Միրզոյանի կատարած այցի մասին։

Հայաստանի ԱԳՆ-ից   նախ փորձել են հերքել, որ Միրզոյանը եղել է Դուբայում՝ առաջարկելով հայտնել աղբյուրը։ «Փաստինֆո»-ն մերժել է աղբյուրը բացահայտելու առաջարկը, ինչից որոշ ժամանակ անց ԱԳՆ-ից հաստատել են, որ Միրզոյանը Դուբայում, այդուհանդերձ, եղել է։

«Չլուսաբանված այց, այդ թվում՝ ԱՄԷ, տեղի չի ունեցել: Ղազախստան կատարած պաշտոնական այցից մարտի 28-ին նախարար Միրզոյանը վերադարձել է Աստանա-Դուբայ-Երևան թռիչքով»,- հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ պնդելով, թե այնտեղ որևէ հանդիպում տեղի չի ունեցել։

«Դուբայում որևէ պաշտոնական հանդիպում կամ ոչ պաշտոնական շփում որևէ երկրի ներկայացուցչի հետ տեղի չի ունեցել: Այս պատասխանը տրամադրվում է՝ որպես Ձեր հարցման մեջ նշված սխալ «տեղեկությունների» հերքում»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից ու չեն պարզաբանել, թե ինչու է նախարարը գիշերակաց ունեցել  «տարանցիկ երկրում»։  Եվ ինչու էր ի սկզբանե հերքվում Միրզոյանի՝ Դուբայում լինելու հանգամանքը, եթե, իհարկե, թաքցնելու ոչինչ չկար։

Արձանագրենք, որ ԱԳՆ-ից հաստատել են Միրզոյանի՝ ԱՄԷ-ում լինելու փաստը այն բանից հետո, երբ տեղեկացել են, որ լրատվամիջոցն ունի ականատես։

Նմանատիպ նյութեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին

Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդ, COP17 համաժողովին մասնակից Անգլիկան եկեղեցու պատվիրակության ղեկավար Գրեհեմ Բարհամ Աշեր...

Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակի մետրոյի կառուցման համար․ Ավինյան

Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակի մետրոյի կառուցման համար․ Ավինյան

Մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի թեմայով քննարկման ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հաջորդ տարի պետք է սկսվի շինարարությունը. «Արձանագրենք, որ գերակա շահ հայտարարելու համար իրականացված լսումները հաջող են անցել, ամփոփվում են. գերակա շահ են ճանաչվելու այն...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Երևանում հոկտեմբերի 26-27-ին սպասվում է...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ զբաղվածության ապահովման մասին

Մամուլի ասուլիսով են հանդես գալիս ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը, Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանը: ԹԵՄԱ․- Զբաղվածության ապահովման...

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները

Երեկ Հայաստանի 21 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից, որտեղ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը։ Ստեփանավանում «Գործարարը» ստացել է քվեների 41,38 տոկոսը՝...