ՀՀ-ում «քար լռություն» է Ֆոն դեր Լայենի հայտարարության առնչությամբ․ Հակոբ Բադալյան

5 Ապրիլի, 2025

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․

«Հայաստանում գրեթե «քար լռություն» է Սամարղանդում հնչած հայտարարության առնչությամբ, որ արել է Եվրահանձնաժողովվի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Իսկ հայտարարությունն այն մասին էր, որ Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար պետք է «անխոչընդոտ սահմաններ» Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների միջև: Եվ այդ համատեքստում էլ ֆոն դեր Լայենը խոսել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բեկումնային նշանակության մասին:

Հայաստանում լռություն է: Գուցե լռության փոխարեն ձայն ելներ, եթե օրինակ «անխոչընդոտ սահմանների» մասին հայտարարություն հնչեր Ռուսաստանի որեւէ պաշտոնյայի շուրթերից:

Հարցը տվյալ դեպքում Ռուսաստանը, Եվրամիությունը, ԱՄՆ, Իրանը կամ որևէ մեկը չեն, հարցը տվյալ դեպքում այն է, որ հնչում է ձևակերպում, որը ըստ էության համահունչ է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի և Թուրքիայի խոսույթին, մասնավորապես ճանապարհների վերաբերյալ:

Նրանց և օրինակ ֆոն Դեր Լայենի պատկերացումները, կամ Բրյուսելի և նրանց պատկերացումները նույնակա՞ն են, թե՞ տարբեր, դետալայի՞ն են տարբեր, թե սկզբունքորեն, սա անորոշ է: Անորոշ է նաև, թե օրինակ ինչպիսի հարաբերակցության մեջ է ճանապարհների վերաբերյալ Երևանից Բաքվին արված առաջարկի բովանդակությունը ԵՄ պատկերացումների հետ: Այդ հարցերը անորոշ են, դետալներ մեզ հայտնի չեն, բայց կրկնեմ՝ հնչել է հայտարարություն, որը համահունչ է Ադրբեջանի և Թուրքիայի խոսույթին ու ձևակերպումներին, առնվազն սկզբունքի իմաստով:

Հետևաբար, դրա վերաբերյալ դիրքորոշումը Հայաստանի համար քաղաքական սկզբունքային հարց է, ըստ այդմ՝ արձագանք է ակնկալում քաղաքական դերակատարներից, թե առաջին հերթին պաշտոնական մակարդակում՝ պետական ինստիտուտներից, կառավարող ուժից, թե քաղաքական մյուս ուժերից:

Ընդ որում, դիրքորոշում, որը ոչ թե զգայական է, կամ այսպես ասած կոնյուկտուրային-նարատիվային, հակա կամ մետ տրամաբանությունների շրջանակում, այլ դիրքորոշում, որը քաղաքական է և պարունակում է որոշակի կոնցեպտուալ արձագանք, Հայաստանի համար ընթացիկ և էքզիստենցիալ ռիսկերը ներառող:

Այստեղ էլ իհարկե Հայաստանի քաղաքական դաշտի հիմնախնդիրներից մեկն այն է, որ այդ դաշտը ձևավորվել և գործում է ըստ էության «արձագանքային», այլ կերպ ասած՝ «պոստիրադարձային» տրամաբանությամբ, չունենալով երկարաժամկետ ռազմավարական պլանավորման ենթարկված օրակարգային «ողնաշար», որի շուրջ էլ կկառուցի իր ընթացիկ գործունեությունը և հաղորդակցությունը թե հանրության, թե արտաքին գործընկերների հետ, այդ թվում հենց նույն Եվրամիության»:

 

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...