Մինչև մեր վարչապետը, մեր քաղաքապետը չփոխվի, ոչինչ էլ չի փոխվի․ Պռոշյանի բնակիչ 

Ապր 5, 2025

Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և նոր՝ ավելի թանկ երթուղու դեմ։ Նշվում է, որ նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը 250 և 200 դրամ արժեքով։

Բնակիչները կոչ են անում, որպեսզի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը չեղյալ հայտարարի իր որոշումը, համաձայն որի Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականցնի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով:

«Վարչապետը հայտարարում է՝ գյուղացուն ցեխից հանում ենք․ Գյուղացուն ցեխից չի հանում, ինքը ցեխն ա գցում ու տրորում »,- ասում է բնակիչներից մեկը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Կոչ ենք անում միջազգային հանրությանը` դուրս գալ ձևական մտահոգություններից և գործել հանուն համամարդկային արժեքների պաշտպանության․ Ավանեսով

Կոչ ենք անում միջազգային հանրությանը` դուրս գալ ձևական մտահոգություններից և գործել հանուն համամարդկային արժեքների պաշտպանության․ Ավանեսով

Ապրիլի 18-ին աշխարհը նշում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ որպես մշակութային բազմազանության ճանաչման, հարգանքի և պահպանման խորհրդանիշ։ Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը օրվա առիթով է գրում է. «Սակայն մեզ համար...

Ադրբեջանում դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Ստեփանակերտ և Շուշի

Ադրբեջանում դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Ստեփանակերտ և Շուշի

Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչները (դեսպաններ և խորհրդականներ) մեկնել են օկուպացված Ստեփանակերտ, նախատեսված է նաև այց օկուպացված Շուշի: Այցի շրջանակում նրանց ուղեկցում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նրա...

ՊԵԿ-ը պատշաճ վերլուծական կարողություններ չունի, ու գրեթե միշտ սխալվում է․ Վահրամ Միրաքյան

ՊԵԿ-ը պատշաճ վերլուծական կարողություններ չունի, ու գրեթե միշտ սխալվում է․ Վահրամ Միրաքյան

ՊԵԿ-ը պատշաճ վերլուծական կարողություններ չունի, ու գրեթե միշտ սխալվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը։ «2019-ից մինչև 2024 թվականը ՀՀ ՊԵԿ-ի դեմ ստացվել է 10 779 հայցադիմում, որից ՊԵԿ-ի դեմ կայացվել է...

Կոպտորեն խախտվում է Տեղական ինքնակառավարման իրավունքը․ Արթուր Խաչատրյան

Եթե լիազորությունները իրականացնելու ժամանակ ՏԻՄ մարմինների կողմից օրենք է խախտվում, դրա համար կա ոստիկանություն, դատախազություն, քննչական մարմիններ կան, ինչի՞ ենք այդ գործառույթները այս դրվագով տալիս պետական վերահսկողական...

Եթե հրամանը կա՝ գործը կճարվի, ի՞նչ խնդիր կա. Գառնիկ Դանիելյան

«Մի քանի ամիս առաջ օրենք ընդունեցինք, որ դատախազությունը կարող է մտնել համայնքներ և ստուգումներ անել: Հիմա մի նոր գործիքակազմ ենք մտցնում: Սա մահակ է ՏԻՄ-երի գլխին և այդ մահակն օգտագործվելու ընդդիմադիր հայացքներ ունեցող ղեկավարների դեմ»,-...