Ինչքան էլ ոռնան, որպես հաճախորդ իրենք այլևս անպիտան են. Գևորգ Ստեփանյան

2 Ապրիլի, 2025

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․

Գյումրին մերժեց Նիկոլ Փաշինյանին ու իր հաճախորդներին։
Գյումրու ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը», անխնա կիրառելով վարչական ռեսուրսը և ընտրակեղծիքների նոր մեթոդները, պարտվեց:
Այս պատմության մեջ ուշադրությունից դուրս մնաց մեկ այլ պարտություն: Նիկոլենք ուզում էին Երևանի ավագանու ընտրության մոդելը կրկնել: Անունը փոխել էին, բայց ուզածները նույնն էր:
Ինչպես հայտնի է, Երևանում խաղի մեջ էին մտցրել Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությանը, որը, իբր, ընդդիմություն էր հանդես գալիս: Դրանց օգնեցին անցնել ավագանի ու դարձրեցին կոալիցիոն կցորդ: Արամը խաբեց իրեն հավատացողներին ու «քցեց» նրանց:
Նույնն ուզում էին անել Գյումրիում: Անունը դրել էին «Եվրադաշինք», որի մեջ էլի մտցրել էին «Հանրապետություն» կուսակցությանը, գումարել էին թուրքամետ Արման Բաբաջանյանին ու Տիգրան Խզմալյանին: Բայց այս անգամ սոտ տվեցին ու ընկան ձորը: Չկարողացան անցկացնել ու իրենց Սարիկին կցել:
Նիկոլենք չկարողացան «Եվրադաշինքին» անցկացնել ավագանի, քանի որ չէին պատկերացրել, որ այդքան բարձր մասնակցություն կլինի: Իրենք վարչական լծակներով ապահովել էին այնքան քվե, որ «Եվրադաշինքը» անցներ: Հաշվարկը եղել էր 30-32 հազար մասնակցությունը: Այդ դեպքում «Եվրադաշինքը» կանցներ: Բայց քանի որ գյումրեցիները որոշել էին պատժել Նիկոլին, ուստի եկան ընտրատեղամաս ու մերժեցին ոչ միայն ՔՊԿ-ին, այլ նաև դրա կցորդ «Եվրադաշինքին»: Այդպիսով ապացուցվեց, որ Երևանում Հանրապետությունը «անցկացվել» է ավագանի, այլ ոչ թե ինքնուրույն է մտել: Եթե Երևանում էլ բարձր մասնակցություն լիներ, ապա այսօր լրիվ այլ պատկեր կլիներ: Գյումրեցիները Երևանի փորձը տեսնելով՝ գնացին ընտրատեղամաս ու մերժեցին սրանց:
«Հանրապետությունը» հիմա ոռնում է «Մայր Հայաստանի» դեմ, բայց դա ծիծաղելի է: Ինչքան էլ ոռնան, որպես հաճախորդ իրենք այլևս անպիտան են: Իրենց նման երկուսին կկցեցին իրար, բայց, միևնույն է, չանցան: Ինչքան ուզում են թող հիմա ոռնան»:

Նմանատիպ նյութեր

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան»,-հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության...

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Այնտեղ ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին՝ մարդկանց, որոնց հետ կիսել էի թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի օրերը։ Նրանցից յուրաքանչյուրի կորուստն այսօր էլ ցավ է, որ չի անցնում։ Շատ անգամ հիշում եմ նրանց դեմքերը, խոսքերը, վերջին հանդիպումները… Եվ հասկանում եմ, որ որոշ...

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։35-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ թիվ 220 հասցեի դիմաց, բախվել են 24-ամյա Սևան Վ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 42-ամյա Ստելլա Ա․-ի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի, 24-ամյա Դավիթ Հ․-ի...

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական...

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, իսկ այս ֆոնին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է։ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ։...