ՌԴ բոլոր դպրոցներում օտարերկրացիների երեխաները ռուսաց լեզվից քննություն կհանձնեն․ Տաթևիկ Բեժանյան

2 Ապրիլի, 2025

Ապրիլի մեկից Ռուսաստանում ուժի է մտել միգրացիոն օրենսդրության վերաբերյալ փոփոխություն, ըստ որի՝ օտարերկրացիների երեխաները ՌԴ դպրոցներում սովորելու համար անպայման պետք է քննություն հանձնեն ռուսաց լեզվից։ «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ անցողիկ շեմը չհաղթահարած երեխաներն ուղղակի չեն կարողանա սովորել դպրոցում։

«Նաև կստուգվի երեխայի ծնողների և երեխայի՝ ՌԴ-ում գտնվելու օրինականությունը։ Ես այստեղ ուզում եմ բոլոր մեր այն հայրենակիցների ուշադրությունը հրավիրել, ովքեր ՌԴ են մեկնել ընտանիքներով և որոնց երեխաներն այս պահին սովորում են դպրոցներում։ Ճիշտ է, փետրվարի 5-ից արդեն սկսել էին ստուգել՝ արդյոք երեխաներն օրինակա՞ն են գտնվում ՌԴ-ում, բայց ապրիլի մեկից սկսած խիստ ստուգումներ են լինելու ՌԴ բոլոր դպրոցներում։ Եթե երեխաների գրանցումը կեղծ է կամ գրանցման ժամկետը լրացել է, ապա պատժվելու են նաև ծնողները։ Եթե նույնիսկ ծնողն օրինական է գտնվում, ապա հնարավոր է՝ նրա օրինական գտնվելը չեղարկվի, անգամ հնարավոր է՝ ծնողների ու երեխաների արտաքսում լինի»,- ասաց Բեժանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, բնակարանային հերթական գողությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Մրգավետ բնակավայրի Կոմիտասի փողոցի տան բնակիչները, հարսանեկան արարողությունից վերադառնալով տուն, անակնկալի են եկել։ Ինչպես...

Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով․ Տիգրան Աբրահամյան

  «Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով։ Բանն այն է, որ այսօր տարբեր սոցիալական հարցումների, նաև ընդհանուր քաղաքում և համայնքում տիրող տրամադրությունների միջոցով կարելի է պարզել, թե որ...

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում․ Հայկ Ֆարմանյան

  «Այն պրոցեսը, ինչը հիմա տեղի է ունենում, կարծեք, խորհրդարանական ընտրությունների «տրամաբանական» շարունակությունն է։ Իշխանությունները վախենալով կորցնել իրենց դիրքերը համապատասխան տեղական ընտրությունների ժամանակ, դիմում են իրենց հին...

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառնները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների ճակատային հատվածում, ինչն ԸՕ-ի կոպիտ խախտում է։ Ահազանգում  է...

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեռուստացույցների, սմարթֆոնների և համակարգիչների էկրաններից հեռարձակվող իշխանությունների բացահայտ քաղաքական բթամտության փառատոնը, ըստ էության, դարձել է «ժողովրդի» միակ զվարճանքը։ Օրինակ՝ այն...