Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է 9 տարի

2 Ապրիլի, 2025

9 տարի առաջ այս օրը` 2016 թվականի ապրիլի 2-ին, Ադրբեջանը մասշտաբային ռազմական գործողություններ սկսեց Արցախի ուղղությամբ, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրության միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը և հայերի գոյության հարցը վերջնականապես փակել:

Արցախի պաշտպանության բանակը` իր թիկունքում ունենալով հայ ժողովրդի ամուր սատարումը և արդար պայքարը, 4-օրյա մարտերում տապալեց ադրբեջանական ռազմական պլանը` նրան պատճառելով մարդկային և տեխնիկային հսկայական կորուստներ:

Մարտական 4-օրյա գործողությունների հետևանքով հայկական կողմը ունեցավ 75 զոհ:

Հետախուզության և տարբեր երկրների համապատասխան ծառայությունների կողմից ստացած տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունեցել էր 700-ի կարգի կորուստներ, նրա տարբեր բրիգադներ, այդ թվում` հիմնական գրոհային ուժը` «Յաշմա»-ի հատուկ նշանակության բրիգադը, ունեցած մեծածավալ կորուստներից հետո դարձավ անմարտունակ:

Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հայրենակիցներին, մեծագույն հարգանք բոլոր այն անձանց, ովքեր այս տասնամյակներում իրենց նպաստն ու մասնակցությունն են բերել մեր հայրենիքի ու նրա տարածքային ամբողջականության պաշտպանությանը»,-գրել է Աբրահամյանը։

Նմանատիպ նյութեր

Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների 0% մաքսատուրքով քվոտայի մնացորդը 862 է

Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների 0% մաքսատուրքով քվոտայի մնացորդը 862 է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ....

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Պուտինի հետ շատ հաջող զրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Պուտինի հետ շատ հաջող զրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույցի մասին։ Թրամփը հայտարարել է Ռուսաստանից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիքի մեծածավալ մատակարարումների վերաբերյալ համաձայնագրի մասին։ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանը...

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան

«Կայացավ ՀՀ Ազգային ժողովի 9-րդ գումարման 2-րդ նստաշրջանի հերթական նիստը»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, շարունակելոբվ «Նիստի օրակարգում՝ ընդամենը երկու հարց. Առաջինը՝ իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ տարվող...

Այս տարի էլ Նոբելյան մրցանակը Թրամփին չշնորհվեց

Այս տարի էլ Նոբելյան մրցանակը Թրամփին չշնորհվեց

2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին: Այս մասին հայտնել են Նոբելյան կոմիտեից: «Նորվեգական Նոբելյան կոմիտեն որոշել է 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին՝ «խաղաղության և միջազգային...

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է

Այսօր Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նշանակված դատական նիստը հետաձգվել է՝ տնային կալանքի տակ գտնվող Արեգնազ Մանուկյանին դատարան չներկայացնելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։ «Նիստի ընթացքում ձեռնարկվել են Արեգնազ...