Անհետ կորածների ծնողները Արսեն Թորոսյանին և Մհեր Բիշարյանին կանչել են ԱԺ՝ խաբելու համար պատասխան տալու․ «Ժողովուրդ»

1 Ապրիլի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անհետ կորած զինվորների ծնողները երեկ ԱԺ-ում կայացած հանդիպման ժամանակ պահանջել են, որ խորհրդարան ներկայանա Արսեն Թորոսյանը, ով եղել է առողջապահության նախարարը, և Մհեր Բիշարյանը, ով առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենն է եղել:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ ԱԺ-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ դռնփակ նիստի ընթացքում ծնողները պահանջել են, որ ՔՊ-ական, այսօր առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը ներկայանա Մհեր Բիշարյանի հետ և պատասխանի իրենց հարցերին, թե ինչու է շիլաշփոթ ստեղծվել զինվորների դիակների հարցում, ինչպես է ստացվել, որ զինվորի դիահերձմամբ 3 ձեռքի համընկնում է եղել, և պաշտոնյաներն ասել են՝ եկե՛ք տարեք ձեր երեխային հուղարկավորեք: Բայց 3 ձեռք «ունեցող» դիակը ծնողն ինչպե՞ս ընդունի իր որդի և հուղարկավորի:

Անդրանիկ Քոչայանն էլ չի կանչել Արսեն Թորոսյանին ծնողների մոտ՝ բացատրություններ պահանջելու:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը նույնպես չի կարողացել անհետ կորած զինվորների հարազատների հարցերին պատասխանել, նորություններ հայտնել, ինչը էլի զայրացրել է նրանց:

Դիակների ԴՆԹ հետազոտության ողջ խնդիրը ծնողներն Արսեն Թորոսյանից են պահանջել, պարզապես Արթուր Պողոսյանը հայտնվել է թիրախում՝ իր անտեղյակությամբ և անպատրաստվածությամբ. սակայն օբյեկտիվորեն նա ասելու շատ բան էլ չունի:

Ի դեպ, ԱԺ պատգամավոր, զոհվածի հայր Գեղամ Նազարյանը, երբ ծնողներին առաջարկել է իրականության աչքերին նայել և ողջերի մեջ չփնտրել իրենց երեխաներին, իր այս խոսքերով հունից հանել է ծնողներին, ովքեր ինչպես դահլիճում, այնպես էլ ներսում քաշքշել են Նազարյանին՝ պահանջելով անցյալով չխոսել իրենց երեխաների մասին:

Կարճ ասած՝ Անդրանիկ Քոչարյանի կազմակերպածը հերթական շոուն էր, որն էլի խաղացել է ծնողների հույզերի հետ՝ նրանց հարցերին որևէ լուծում չտալով:

Օրվա վերջում ծողները հայհոյում էին նաև Անդրանիկ Քոչարյանին՝ իրենց խաբելու համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թուրքապատկան իշխանությունը հեռացնում է Զորավար Անդրանիկի նկարները․ դա ինքնանպատակ չի արվում․ Րաֆֆի Ասլանյան

Թուրքապատկան իշխանությունը հեռացնում է Զորավար Անդրանիկի նկարները․ դա ինքնանպատակ չի արվում․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ասում են՝ Հայաստանի թուրքապատկան իշխանությունը հիմա էլ սկսել է դպրոցների շրջակայքից հեռացնել Զորավար Անդրանիկի նկարները։ Սա նույնպես ինքնանպատակ ու ինքնուրույն չի արվում. ադրբեջանական բանակի ՀՊՊ ծրագրում մի ծավալուն...

Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կապիտուլացնել ներսից․ Լիլիթ Գալստյան

Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կապիտուլացնել ներսից․ Լիլիթ Գալստյան

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանն ահազանգում է Հայաստանում համատարած բռնաճնշումների մասին․ «Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կիրառմամբ, այդ թվում՝...

Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին

Դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են Արտենիի մշակույթի տան պատին

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզի Արտենի գյուղից, որտեղ բնակիչները դատապարտել էին թիվ 1 միջնակարգ դպրոցի մուտքի Զորավար Անդրանիկի հատուկ քարերով ստեղծված նկարը հեռացնելը։ Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ինչպես տեղից...

Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումներ. WOFA-ի կազմակերպչական կոմիտեն հրատապ նիստ է գումարել

Վիեննայի միջազգային փառատոնի շուրջ նոր զարգացումներ. WOFA-ի կազմակերպչական կոմիտեն հրատապ նիստ է գումարել

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն երեկ տեղեկացրել էր, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական...

Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»

Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքում ավտոկայանատեղիի հետ կապված ծեծկռտուք է տեղի ունեցել, որին, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, մասնակցել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Պետական եկամուտների կոմիտեի հերթափոխի պետերից Կարեն...