Իրանը ոչ մի վտանգ չի ներկայացնում հարևանների համար, բայց հարձակմшն դեպքում պատասխան կտա. հրամանատար

29 Մարտի, 2025

Իրանը ձգտում է հարևանների հետ խաղաղ հարաբերությունների և վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի մյուս երկրների համար. այս մասին, Mehr գործակալության փոխանցմամբ, ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար կոնտրադմիրալ Ալիռեզա Թանգսիրին:

«Մենք միշտ բարեկամության ձեռք ենք մեկնում տարածաշրջանի երկրներին։ Որպես մուսուլմաններ՝ մենք ոչ մի վտանգ չենք ներկայացնում մեր հարևան երկրների համար»,- ընդգծել է նա։

Նշելով, որ Իրանը պատերազմ սկսելու մտադրություն չունի՝ Թանգսիրին ասել է, որ Իրանի շահերի կամ նրա ժողովրդի վրա ցանկացած հարձակում կստանա վճռական պատասխան։

«Մենք պատերազմի չենք ձգտում և այն չենք ցանկանում, սակայն եթե թշնամին փորձի վնասել մեր շահերը կամ հարձակվել մեր ժողովրդի վրա, նրանք պետք է իմանան, որ մենք պատասխան կտանք», — նշել է պաշտոնյան։

Թանգսիրին հայտարարել է, որ Իրանը ցանկացած վայրում թշնամու բազաներին հարվածելու կարողություն ունի՝ հավելելով, որ ցանկացած վայր, որտեղից հարձակում է իրականացվում Իրանի վրա, ի պատասխան թիրախ կդառնա։

«Մենք հնարավորություն ունենք հարվածելու թշնամու բոլոր հենակետերին, որտեղ էլ որ դրանք լինեն: Եթե մեր դեմ հարձակում սկսվի ցանկացած աշխարհագրական դիրքից, մենք պատասխան հարված կհասցնենք հենց այդ վայրին: Ոչ ոք չի կարող մեզ հարվածել և փախչել: Նույնիսկ եթե մենք ստիպված լինենք նրանց հետապնդել մինչև Մեքսիկական ծոց, մենք դա կանենք»,- հավելել է նա:

Իր խոսքում Թանգսիրին ակնարկել է, որ Իրանը չի խոնարհվի ճնշումների կամ սպառնալիքների ներքո:

«Մենք թույլ չենք տա Թրամփին իր կամքը պարտադրել մեզ», — եզարափակել է նա:

Նմանատիպ նյութեր

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...