ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ․ «Փաստ»

27 Մարտի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում այս օրերին սպասողական վիճակ է: Ըստ մեր աղբյուրի, ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանը, որն այդ պաշտոնին է նշանակվել անցած տարվա նոյեմբերի 11-ին, ինչպես նաև նրա հետ «եկած» թիմը, հատկապես ղեկավար կազմը, այսպես կոչված, «ճամպրուկային» տրամադրության մեջ են և սպասում են, որ ամեն պահի կարող են «sms» ստանալ:

Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, նշանակումից ի վեր պարբերաբար Նիկոլ Փաշինյանին զեկուցում են, որ Դանիել յանից ու իր բերած կադրերից մեծ դժգոհություն կա ոլորտի հետ առնչություն ունեցողներից, այդ թվում՝ գործարարներից: Դժգոհությունները հիմնականում առնչվում են գործարարների աշխատանքը խոչընդոտելուն, թունավորման շատացող դեպքերին, Ռուսաստանի կողմից սննդամթերքի արտահանման վրա դրվող սահմանափակումներին, ավելի ստույգ՝ այդ հարցում վերահսկողության բացթողումներին, հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի, այսպես կոչված, «օպտիմալացմանը», իսկ իրականում անասնաբուժական լաբորատորիաների փակմանը և մի շարք այլ թեմաների:

Այս ֆոնին հետաքրքիր է, որ, մեր ստացած տեղեկություններով, վերջերս Արմեն Դանիել յանին են այցելել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները՝ ինչ-որ պարտքերի բռնագանձման հարցով: Նույնիսկ խոսվում էր, որ այցը եղել է հենց ՍԱՏՄ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանից երեկ փորձեցինք ճշտել, թե ինչու են տեսչական մարմին այցելել ՀԿԱԾ աշխատակիցները: Հարությունյանը նախ նշեց, որ ինքը նման տեղեկություն չունի, ապա աշխատանքային օրվա ավարտին ասաց, թե իրենց մոտ որևէ մեկը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից չի եկել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ոչ մի պատճառաբանություն չկա, թե ինչու ԿԸՀ-ն տվեց համաձայնություն․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

  «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական օրենսգրքով ունի լիազորություն․ այդ լիազորությունն է համաձայնություն տալ պատգամավորի թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցել ու քրեական մեղադրանք առաջադրելուն: Մենք...

Ազգի ուժն ու հարատևությունը հիմնված են նրա ավանդույթների և հավաքական հիշողության վրա. Արամ Վեհափառ

Ազգի ուժն ու հարատևությունը հիմնված են նրա ավանդույթների և հավաքական հիշողության վրա. Արամ Վեհափառ

Դպրեվանքի մեծ ընտանիքը սիրո սեղանի շուրջ համախմբվեց Սուրբ Աստվածածին վանքում։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին գլխաւորութեամբ, Երկուշաբթի, 22 Յունիս 2026-ի երեկոյեան, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքի շրջափակին...

Ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: «Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)»: Հիշեցնենք, որ երեկ Երևանի...

Թրամփը դռնփակ հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Թրամփը դռնփակ հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը Սպիտակ տանը դռնփակ հանդիպում կունենա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Այս մասին վկայում է ամերիկյան առաջնորդի հունիսի 24-ի աշխատանքային ժամանակացույցը։ Ըստ օրակարգի՝ բանակցությունները կմեկնարկեն Վաշինգտոնի ժամանակով...

Բյուրեղավանում ծառն արմատից պոկվել ու ընկել է կայանված «Nissan»-ի վրա

Բյուրեղավանում ծառն արմատից պոկվել ու ընկել է կայանված «Nissan»-ի վրա

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի «Բելգաս» ՍՊԸ-ի դիմաց ծառն արմատից պոկվել ու տապալվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառն ընկել է կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենայի...