Գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն արդարացվել է՝ «Հրանոթի արկերի» գործով. «Փաստինֆո»

26 Մարտի, 2025

ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Հակոբ Ենոքյանից։

Հիշեցնենք, որ Արմեն Հարությունյանը 2022թ ձերբակալվել, ապա կալանավորվել էր, իսկ ամիսներ անց՝ գրավի դիմաց ազատ արձակվել, այսպես կոչված, դեռևս ԱԱԾ-ում քննվող «հրանոթի արկերի» գործով։ Ըստ 2022թ․ հունիսի 17-ի ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն իբրև 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլարի անորակ հրթիռներ ձեռք բերելու պայմանագիր է կնքել, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ:

Շուրջ մեկ տարի տևած նախաքննության արդյունքում՝ 2023թ․ սեպտեմբերի 28-ին դատախազը բավարարել է քննիչի միջնորդությունը և դադարեցրել Արմեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ մեղսագրվող արարքն իր կողմից չկատարելու հիմքով։ Հատկանշական է, որ թեև Արմեն Հարությունյանն ավելի քան երկու ամիս կալանքի տակ է եղել, ավելին, պաշտոնապես հանրայնացվել էր նրա ձերբակալման մասին տեղեկությունը, իսկ ԱԱԾ հաղորդագրությամբ նույնիսկ, կարելի է ասել, խախտվել էր նրա անմեղության կանխավարկածը, գեներալը բարոյական փոխհատուցման հարց չի բարձրացրել։

Ի դեպ, հիշեցնենք նաև, որ Արմեն Հարությունյանը 2021թ․ փետրվարի 25-ին ԳՇ հայտնի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու վերաբերյալ հայտարարության ներքո ստորագրած զինվորականներից մեկն է եղել։

Նմանատիպ նյութեր

Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր»

Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր»

Սեպտեմբերի 25-ին ավարտվելու է բուհերի հեռակա ուսուցման բակալավրիատի հայտագրման գործընթացը: Yerkir.am-ը փաստում է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ դիմել է ընդամենը 4 դիմորդ: Սիսիանի մասնաճյուղում գործում է 5 կրթական ծրագիր: Կառավարությունն...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի է ունենում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և փաստաբան Արամ Օրբելյանի ասուլիսը։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Նախադրյալներ կան Իրանի հետ համաձայնության հասնելու համար. Թրամփ

Նախադրյալներ կան Իրանի հետ համաձայնության հասնելու համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այժմ նախադրյալներ կան Իրանի հետ հակամարտության դադարեցման շուրջ համաձայնությունների հասնելու համար։ «Կարծում եմ՝ շատ նախադրյալներ կան, որ նրանք գործարք կնքեն։ Մենք դա լսում ենք բոլորից»,- նշել է ամերիկացի առաջնորդը՝ խոսելով...

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն։ Նա էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է։ «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա հոկտեմբերի 24-ին,...

Մենք անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ ՀՀ սահմանը․ Փաշինյան

Մենք անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ ՀՀ սահմանը․ Փաշինյան

TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար։ Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Առաջին հերթին մենք կունենանք երկաթուղային կապ...